Առողջություն

08.06.2020
Այրվածքներ դիտվել է 843

Այրվածքներ

Այրվածքները կարող են առաջանալ կրակից, գոլորշուց, տար ջրից, շիկացած առարկաներից, արևի ճառագայթներից, քիմիական նյութերից (ծծմբաթթու, կիր, կաուստիկ սոդա և այլն):

Այս դեպքում ամենից առաջ հարկավոր է անհապաղ դադարեցնել այրվածք առաջացնող ներգործու թյունը: Եթե հագուստն է այրվում, ապա տուժածի վրա գցել օդեալ, գորգ, վերարկու և դրանք կիպ սեղմել մարմնին, լավ է այդ իրերի և տուժածի վրա ջուր լցնելը:

Քիմիական այրվածքների դեպքում պետք է մարմնի վրայից անմիջապես մաքրել այրող նյութերը: Թթուններն ու ալկալիները պետք է մաքրել առատորեն ջուր լցնելով:

Գոյություն ունեն երեք տեսակի այրվածքներ' առաջին, երկրորդ և երրորդ աստիճանի:

Առաջին աստինանի այրվածքի դեպքում մաշկը կարմրում է, և սկսում է ցավել: Եթե մաշկի վրա վնասվածքներ չկան, ապա կարելի է այրված տեղի վրա դնել սպիրտի, օղու, կամ կալիումի մուգ մանուշակագույն լուծույթի մեջ թրջած վիրակապ ։

Երկրորդ աստիճանի այրվածքի դեպքում գոյանում են հեղուկով լցված բշտիկներ: Չի կարելի ինքնագլուխ կերպով պատռել կամ ծակել այդ բշտիկները, որովհետև այդ պայմաններում վերքի մեջ կարող են ընկնել թարախային միկրոբներ: Երկրորդ աստիճանի այրվածքի դեպքում ավելի հարմար է մինչև բուժ-հիմնարկ դիմելը օգտագործել վերևում նշված հեղուկների մեջ թաթախված վիրակապը կամ պարզապես վերքը ծածկել ախտահանված նյութերով: Դրա համար ավելի լավ է օգտագործել անհատական ծրարը:

Երրորդ աստիճանի այրվածքի դեպքում ոչ միայն մաշկը, այլև ավելի խորը գտնվող հյուսվածքներն են ածխանում, եփվում: Այս դեպքում արդեն հարկավոր է տեղափոխել հիվանդանոց: Անհրաժեշտ է այրված տեղը թեթևակիորեն (ոչ պինդ) կապել շատ լավ ախտահանված կտորով, որպեսզի այրված տեղերի վրա կեղտ, փոշի և միկրոբներ չընկնեն:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m