Առողջություն

18.05.2020
Երեխաների սնվելու ճիշտ կանոններ դիտվել է 710

Երեխաների սնվելու ճիշտ կանոններ

Սնունդը լավ յուրացնելու համար անհրաժեշտ է պահպանել ճիշտ ռեժիմ: Մեկ տարեկանից մեծ երեխաները պետք է սնվեն օրական չորս անգամ։ Թույլ երեխաները և վատ ախորժակ ունեցողները, որոնք չեն կարողանում լրիվ ուտել իրենց հասանելիք բաժինը, կարող են բժշկի նշանակումով, ավելի հաճախակի սնվել, բայց քիչ-քիչ ։ Զորս անգամ սնվելիս երեխաներն ստանում են նախաճաշ, ճաշ, նախնըթրիք և ընթրիք: Սննդի օրաբաժինը ըստ կալորիաների պետք է մոտավորապես բաշխվի հետևյալ կերպ ։

Չորս անգամ սնվելիս. նախաճաշին' օրվա կալորիաների քանակի 25 տոկոսը, ճաշին' 40 տոկոսը, նախընթրիքին' 15 տոկոսը, ընթրիքին' 20 տոկոսը: Հինգ անգամ սնվելիս. նախաճաշին' օրվա կալորիաների քանակի 20 տոկոսը, երկրորդ նախաճաշին' 15 տոկոսը, ճաշին' 35 տոկոսը, նախըն-թրիքին' 10 տոկոսը, ընթրիքին' 20 տոկոսը: Նախաճաշին պետք է անպայման լինի որևէ տաք ուտելիք և կաթ, կաթով սուրճ և կաթով թել ու հաց և կարագ (կամ հաց, կարագ ու պանիր): Ճաշը կարող է լինել 2 կամ 3 ճաշատեսակից ու բանջարեղենի նախուտեստից (սալատ, վինեգրետ, բողկ և այլն): Մսի և ձկան ճաշերը խորհուրդ է տրվում երեխաներին տալ նախաճաշին կամ ճաշին: Ընթրիքը պետք է բաղկացած լինի կաթնամթերքի, բանջարեղենի կամ ձավարի ճաշերից: Երեխան օրվա վերջին սնունդը պետք է ընդունի քնելուց մեկ-մեկ ու կես ժամ առաջ։

Եթե ծայրահեղ դեպքում երեխան պետք է ուտի քնելուց ոչ շատ առաջ, ապա ընթրիքը պետք է թեթև լինի և չծանրաբեռնի ստամոքսը: Սնունդ ընդունելու ժամանակամիջոցների միջև ընկած ընդմիջումների ընթացքում հարկավոր չէ երեխաներին տալ որևիցե ուտելիք' քաղցրեղեն և միրգ: Անկանոն սնվելը, օրվա ռեժիմի խախտումը վատ է անդրադառնում ախորժակի և մարսողության վրա: Սնվելու ռեժիմի հաճախակի խախտումները կարող են աղե-ստամոքսալին հիվանդությունների առաջացման: Ուտելու ժամանակ պետք է պահպանել լռություն: Երեխայի ամեն մի հուզում, գրգռում, բռնի կերակրում, ընթերցանությամբ, խոսակցությամբ, խաղալիքներով նրա ուշադրությունը ուտելիքից հեռացնելը, վնասակար կերպով է անդրադառնում մարսողության վրա ։

Փոքր երեխաներին սնելու դժվարություններ չեն առաջանա, եթե ծնողները ճիշտ են նրանց կերակրում և դաստիարակում կյանքի առաջին օրից սկսած, եթե խստորեն պահպանում են օրվա ռեժիմը, հանդես բերում մեծ հաստատակամություն ու կայունություն, անչափ քնքշանքից չանցնելով սպառնալիքների ու պատիժների:

Անհրաժեշտ է երեխաներին պատվաստել հիգիենիկ սովորություններ, ամեն անգամ ուտելուց առաջ լվանալ ձեռքերը, ուտել մաքուր, առանց շտապողականության, ճիշտ օգտվել ճաշի պարագաներից: Ամենից առաջ սովորեցնել թե ինչպես օգտվել գդալից: Մոտավորապես երեք տարեկանից կարելի է թույլ տալ, որ ուտի պատառաքաղով, պատառաքաղը պետք է լինի փոքր և ոչ սուր: Պատառաքաղով ուտել սովորեցնելուց հետո երեխային տալիս են ճաշի դանակ, ընդ որում պետք է հետևել, որ նա դանակով չուտի:

Վաղ հասակից պետք է վարժեցնել կարգ ու կանոնին և ճշտակատարության, ուտելուց հետո դանակը, պատառաքաղը և գդալը դնել իր ափսեի մեջ, բաժակը դնել պնակի մեջ և այլն: Զորս տարեկանից սկսած երեխային կարելի է նստեցնել ընդհանուր սեղանի շուրջը և նրան հատկացնել մի որոշակի տեղ, որը չպետք է փոխել: Հարկավոր է, որ երեխան մասնակցի սեղանի սպասադրմանը: Դա ավելի արագ նրան կվարժեցնի կարգ ու կանոնի:

Եթե երեխան հաճախում է մանկապարտեզ, մանկամսուր կամ մի այլ մանկական հիմնարկ, ուր օրական երկու- երեք անգամ սնունդ է ստանում, ապա տնային սնունդը պետք է լինի լրացուցիչ: Եթե երեխան մանկապարտեղում կամ մանկամսուրում սնվում է օրական 4 անգամ, ապա նրան կարիք չկա տանը կերակրել ։

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m