Առողջություն

13.05.2020
Հանգստանալու մասին դիտվել է 575

Հանգստանալու մասին

Հանգիստը աշխատանքի այն ընդմիջումն է, որը հանգեցնում է ուժերի և նպաստում աշխատու- նակության բարձրացմանը: Օրգանիզմի առավել լիակատար հանգիստ քունն է։ Մեծահասակ մարդու համար, ինչպես հայտնի է, ամենօրյա քունը պետք է տեի 7 - 8 ժամ, իսկ երեխաներինը' ավելի երկար:

Աշխատանքը լավ, խելացիորեն հանգստով հերթագայելը բարձրացնում է ամեն մի աշխատանքի արտադրողականությունը, պահպանում է աշխատողի ուժերն ու առողջությունը, կանխում է օրգանիզմի վաղաժամ մաշվելը, նպաստում մարդու ֆիզիկական և մտավոր ընդունակությունների ներդաշնակ զարգացմանը:

Փորձը ցույց է տալիս անընդհատ աշխատանքը 5 րոպեանոց հանգիստներով հերթագայելու օգտակարությունը (օրինակ' 1 ժամ աշխատանք և 5 րոպե հանգիստ) ։ Հանգստանալ անհրաժեշտ է ամեն օր' աշխատանքային օրվա վերջում, ամեն շաբաթ' հանգստի օրվա ձևով, տարեկան մեկ անգամ' ամենամյա արձակուրդի ձևով:

Հանգստանալ չի նշանակում ամբողջ օրգանիզմը թողնել լիակատար հանգիստ վիճակում:

Աշխատանքի ընդմիջումների ակտիվ հանգստի ժամանակ, որ տևում է 5 -10 րոպե, բանվորները կատարում են ֆիզիկական վարժություններ, որպեսզի աշխատել սկսեն այն մկանները, ինչպես նաև շնչառական մկանները, որոնք անգործության էին մատնված աշխատանքային ժամերի ընթացքում: Հանգստի ընդմիջումների տևողությունը սահմանվում է նայած աշխատանքի բնույթին ու դժվարությանը: Տնային աշխատանքի պայմաններում, օրինակ' գրել-կարդալու, կարելու դեպքում խորհուրդ է տրվում 5-10 րոպեանոց ընդմիջումների ժամանակ կատարել ձեռքերի ու ոտքերի վարժություններ (մեջքի կորացում, արտակորում, կողային շարժումներ և այլն), շնչառական վարժություններ:

Ամենօրյա և ամեն շաբաթյա հանգիստը ևս չպետք է անցնի լիակատար հանգստության մեջ: Աշխատանքից հետո' կամ հանգստյան օրը պետք է հանգստանալ ակտիվ կերպով, զբաղվել ֆիզկուլտուրալով, զբոսնել և այլն: Ամենամյա արձակուրդի ժամանակ խորհուրդ է տրվում հանգստանալ' փոխելով իրադրությունը, շրջապատը և օգտագործելով բնության բուժիչ ուժերը (օդ, ջուր, արև):

Ամենօրյա ակտիվ հանգիստը: Հանգստի տևողությունն ու ձևը կախված է մարդու առողջական վիճակից և նրա կատարած աշխատանքի բնույթից: Ամեն մեկը պետք է օրական 1-2 ժամ հատկացնի ակտիվ հանգստին, դրանցից 30 - 35 րոպեն ծախսել ֆիզիկական վարժությունների համար, իսկ մնացած 1-1,5 ժամը անպայման անցկացնել թարմ օդում:

Ֆիզիկական վարժությունների 30-35 րոպեի մեջ մտնում են 10 րոպեանոց առավոտյան լիցքային վարժությունը, 10 րոպեանոց հիգիենիկ և 15 արտադրական մարմնամարզությունը: Ով չի հասցնում կատարել առավոտյան լիցքային վարժությունը, նրա համար օգտակար է աշխատանքից վերադառնալուց հետո, ճաշի և ընթրիքի ժամերի միջև, 15-20 րոպե հատկացնել մարմնամարզությանը

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m