Առողջություն

08.05.2020
Հոդախախտում դիտվել է 759

Հոդախախտում

Հոդախախտումը մեկ կամ մի քանի ոսկորները տեղաշարժումն է հոդի մեջ: Հոդախախտման նշաններն են ու ցավեր հոդում, ուռչելը, հոդի համարյա լիակատար անշուրժունակությունը, վնասված վերջավորության ոչ ճիշտ դիրքը ։

Այս դեպքում առաջին օգնության գլխավոր խնդիրն է, որ ինչքան հնարավոր է արագ և առանց ցավ պատճառելու հիվանդը տեղափոխվի հիվանդանոց: Եթե հիվանդանոցը հեռու է, ապա հոդախախտված ձեռքը կամ ոտքը պետք է պահել առավել անշարժ վիճակում և այն դրությամբ, որ նա ընդունել է հոդախախտման ժամանակ: Դա արվում է այսպես կոչված դողերի (շինա) միջոցով:

Ուսը հոդախախտվելու դեպքում խորհուրդ է տրվում թևատակի փոսի մեջ դնել գնդաձև որևէ փափուկ կտոր: Եթե հոդախախտվել է ազդրը, ապա հարկավոր է որևէ ոչ կոշտ բան դնել վնասված ոտքի այն մասերի տակը, որոնք չեն կպչում պատգարակին:

Երբեք չպետք է ձգտել ինքն իրեն ուղղելու հոդախախտումը: Դա շատ հաճախ բարդացնում է հետագա բուժումը և կարող է ավելի վնասվածքի առաջացման' ոսկորների հոդակապային ծայրերի կոտրվելուն:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m