Առողջություն

17.04.2020
Ինչ հիվանդություններ են առաջանում ծխելու հետևանքով դիտվել է 214

Ինչ հիվանդություններ են առաջանում ծխելու հետևանքով

Ծխողների մեծ մասն ունեն խրոնիկական բրոնխիտ: Նրանք հատկապես խիստ հազում են առավոտները: Հարկավոր է, սակայն, չխանգարել առավոտվա այդ հազին, որպեսզի հնարավորություն տրվի օրգանիզմից դուրս գալու այնտեղ կուտակված կեղտամուգ գույնի խորխը և դրա հետ միասին նաև նիկոտինը: Մինչդեռ ծխողներն անմիջապես սկսում են ծխել, որպեսզի դադարեցնեն այդ հազը: Ծխողի մուշտուկի մեջ հավաքված ծխի մուգ դեղնավուն մուրը ակնառու կերպով ցույց է տալիս, թե ինչպիսի անհրապույր բան է կուտակվում մարդու շնչառական օրգաններում:

Բրոնխիտի և նրան ուղեկցող հազի հողի վրա թոքերում առաջանում է թոքաբշտիկների (ալվեոլների) պատերի կայուն պրկում, որը հանգեցնում է թոքերի հիվանդության (էմֆիզեմա): Երկարամյա ուժեղ ծխելը ավելացնում է շնչառական օրգաններում չարորակ ուռուցքներ գոյանալու հավանականությունը:

Մարդկանց և հատկապես երեխաների առողջության վրա բացառիկ վնասակար ազդեցություն է ունենում ծխախոտի ծխով լցված օդը: Այդ դեպքում ծուխը մարդկանց թոքերի վրա նստում է այնպես, ինչպես սենյակի ծխացող վառարանի ծուխը նստում է պատերի վրա:

Սովորաբար ծխողների բերանից տհաճ հոտ է գալիս ։ Նիկոտինը գրգռում է լնդերքի լորձաթաղանթը, դեղնացնում ատամները և քայքայում դրանք: Լնդերքը փխրանում են և սկսում է արյուն հոսել դրանցից: Ծխելով ժամանականորապես ատամի ցավը դադարեցնելը բացատրվում է ատամի բաց ներվի վրա նիկոտինի թույնի ներգործությամը:

Ծխելը պատճառ է դառնում նաև աղիքա-ստամոքսային որոշ հիվանդությունների համար: Օրինակ, տեղի է ունենում ախորժակի կորուստ, առաջանում են ստամոքսի ցավեր, սրտախառնություն, փորհարինքի փոխանցումը փորկապի: Դա տեղի է այն պատճառով, որ ծխախոտի ծուխը ստամոքսի լորձաթաղանթի և նրա ներվային հանգույցների միջոցով ներգործում է ամբողջ ներվային սիստեմի վրա: Ռենտգենյան ճառահայթերով լուսադիտումները ցույց են տվել, որ ծխելը սկսելուց 15 րոպե հետո դադարում են ստամոքսի կծկումները և վերսկսվում ծխելը դադարեցնելուց 20-30 րոպե հետու։ Հենց դրանով էլ բացատրվում է շատ ծխողների մարսողության խանգարումն ու ախորժակի բացակայությունը:

Նիկոտինը նկատելիորեն ցածրացնում է նաև մարդկանց հոտառությունը, լսողությունն ու տեսողությունը:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m