Առողջություն

15.05.2020
Ինչպես ճիշտ սնվել տարիքի հետ դիտվել է 1017

Ինչպես ճիշտ սնվել տարիքի հետ

Մեծահասակ մարդու համար առավել ռացիոնալ է օրական ընդունել չորս անգամ և որպես մինիմում երեք անգամ սնունդ: Այս ռեժիմից շեղվել կարելի է թույլ տալ հիվանդ մարդկանց, հատկապես ծանր հիվանդություն անցկացնելուց հետո' կազդուրվելու ժամանակաշրջանում, երբ ախորժակը դեռևս չի վերականգնվել: Այս դեպքերում հարկավոր է սնունդ ընդունել օրական 5-6 անգամ, որն իրականացվում է քիչ քանակություններով հաճախակի ուտելու միջոցով:

Մարդու սննդի ռեժիմի հարցը որոշելիս անհրաժեշտ է հաշվի առնել աշխատանքային օրվա ռեժիմը: Անհրաժեշտ է, որ սնունդը բազմազան լինի: Նայած աշխատանքային օրվա ռեժիմին' սննդամթերքները պետք է այնպես բաշխվեն, որ սպիտակուցներով հարուստ սնունդը (միս, ձուկ, ձու, ոլոռ, լոբազգիներ) օգտագործվի ամենաակտիվ գործունեության ժամանակաշրջանում' նախաճաշին և ճաշին), այլ ոչ թե քնելուց առաջ: Հայտնի է, որ սպիտակուցներով հարուստ մթերքները մարդկանց մոտ բարձրացնում են նյութափոխանակությունը, ներվային սիստեմի գրգռվածությունը, ավելի երկար են մնում ստամոքսի մեջ և եռանդուն հյութանջատում են պահանջում ՝ պարզագույն նյութերի վերածվելու համար: Ընթրիքին պատրաստել կաթնաբուսեղեն և կրուպեղեն ուտելիք ։

Քնելու ժամանակ մարսողական պրոցեսները դանդաղում են, այդ պատճառով էլ առաջ սպիտակուղային սնունդ ընդունելը, բնականարար, կարող է հանգեցնել սննդի վատ մարսելիությանը և հյուսվացքների ու օրգանների կողմից այն վատ օգտագործելուն։ Ընթրել հարկավոր է ոչ ուշ, քան քնելուց 1 / 2 ժամ առաջ: Դա թույլ կտա ավելի խոր քնել և լավ հանգստանալ։

Սնվելու նորմալ ռեժիմը նպաստում է մարդու աշխատունակության բարձրացմանը և, անկասկած, հանդիսանում է ստոմոքսա-աղիքային տրակտի նորմալ կարևորագույն պայմաններից մեկը: Այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են գաստրիտը, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցերը, խրոնիկական կոլիտը մեծ մասամբ ոչ ճիշտ սնվելու, սնվելու սահմանված բացակայության արդյունք են: Մտավոր աշխատանքի մարդկանց համար սնվելու ճիշտ ռեժիմի, այսինքն' որոշակի ժամանակամիջոցներից հետո և որոշակի քանակով սնունդ ընդունելը, հատուկ կարևոր դեր է խաղում նստակյաց ապրելակերպի և լարված ներվային կապակցությամբ։

Ռացիոնալ սնում կազմակերպելիս անհրաժեշտ է հաշվի առնել, որ սննդի ընդունումը պետք է բավականության զգացում առաջացնի: Դրան հասնում են, երբ սնունդն ընդունելու պահին ախորժակ է առաջանում, իսկ ուտելուց հետո' որոշակի ժամանակամիջոցում կշտանալու զգացում: Երկար ժամանակ կշտանալու զգացում նույնպես մեծ նշանակություն ունի, քանի որ այդ պայմաններում մարդ հանգիստ է աշխատում, չմտածելով ուտելու մասին:

Կշտանալու զգացումը կախված է մի շարք պատճառներից' սննդի ծավալից ու բաղադրությունից, արտադրվող ստամոքսային հյութի քանակից, ինչպես նաև այն բանից, թե ընդունած սնունդը որքանով է համապատասխանում մարդու սովորություններին: Եթե ծավալով մեծ սնունդ ընդունելու սովորած մարդուն տրվի ավելի բարձր կալորիականությամբ սննդարար, բայց ծավալով քիշ սնունդ, ապա նրա մոտ կմնա քաղցածության զգացում։

Կշտանալու ավելի երկարատև զգացում է առաջացնում միսը իր գարնիրի հետ, որը պատրաստվում է ածխաջրերով հարուստ կարտոֆիլից, այլ բանջարեղեններից ու ձավարներից, հատկապես, եթե միսը մատուցվում է տապակած վիճակում:

Այսպիսի սնունդը ստամոքսում մնում է 6 ժամ: Ռացիոնալ սնունդ կազմակերպելու համար հարկավոր է ելնել օրգանիզմի պահանջմունքները բավարարող բոլոր անհրաժեշտ սննդանյութերի սահմանված նորմաներից, անպայման հաշվի առնելով մարդու ընդհանուր վիճակը:

Սնվելու ռեժիմին և սննդի բաղադրությանը առաջադրվող այս բոլոր հիմնական պահաջները նկատի ունի առողջ մարդկանց: Այս կամ այն հիվանդության կամ օրգանիզմի սիստեմի խախտումների դեպքում սնվելու հարցերը պետք է լուծել յուրաքանչյուր մարդու համար անհատապես: Սակայն կարելի է համոզվածությամբ ասել, որ օրգանիզմի շատ խախտումներ, որ նկատում են ոչ միայն միջին և մեծահասակ տարիքի մարդկանց, այլև երիսասարդների մոտ, արդյունք է սխալ սնվելու և վաղ մանկությունից հաստատորեն սահմանված սնվելու ռեժիմը չպահպանելու։

Ռացիոնալ կազմակերպված սնունդը առողջության, նորմալ աշխատունակության և երկարակեցության գրավականն է:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m