Առողջություն

12.05.2020
Ինչպես ընդունել արևի վաննաներ դիտվել է 2588

Ինչպես ընդունել արևի վաննաներ

Արևի ճառագայթները շատ կենսատու ազդեցություն ունեն մարդու օրգանիզմի համար

Շատ մարդիկ ձգտում են ամառանոցում առաջին իսկ օրից արևի տակ այրվել: Նրանք կարծում են, որ շատ սևանալը լավ է։ Դա սխալ է: Արևը, որքան օգտակար է, նույնքան էլ վնասակար է, եթե նրանից չենք կարողանում ճիշտ օգտվել:

Արևի վաննաներն օգտակար դարձնելու համար պետք է իմանալ հետևյալը:

Առաջին օրը երկար ժամանակ արևի տակ չպետք է պառկել: Վաննաների համար ամենահարմար պահն առավոտյան 10-11,5-ն է: Այդ ժամերին արևը հարուստ է ուլտրամանուշակագույն բուժիչ ճառագայթներով: Արևի վաննա ընդունելիս գլուխը միշտ պետք է ծածկել սպիտակ թաշկինակով (գլխարկով)։ Խորհուրդ ենք տալիս առաջին երեք օրերին արևի վաննա ընդունել 2-5 րոպե տևողությամբ (ֆիզիկապես թույլ մարդիկ, պատանիներն ու աղջիկները 2 րոպեից ավելի չպետք է մնան արևի տակ):

Հետո ամեն օր պետք է ավելացնել 5 րոպե և տևողությունը հասցնել մինչև կես ժամի։ Իսկ երբ մարմինն ընդունում է բրոնզագույն տեսք, արդեն արևի տակ կարելի է մնալ 45-60 րոպե: Արևի վաննա ընդունելիս պետք է այնպես պառկել, որ սկզբից ընդունեն կուրծքն ու փորը, իսկ հետո' կողքերն ու մեջքը: Առաջին օրերին մարմնի մասերը 1-2 րոպե պահել ճառագայթների տակ, իսկ հետո' 3-4 րոպե: Հարկավոր է հիշել, որ մի քիչ թույլ եր զգում կամ վատառողջ եք, թեթև գլխացավեր ունեք, ապա արևի վաննա ընդունելը պետք է հետաձգել:

Չի կարելի միանգամից մերկանալ և երկար ժամանակ արևի տակ մնալ (առանձնապես ծովափին, ուր հետադարձ ճառագայթները շատ են): Արևի ճառագայթների հետևանքով առաջանում են արևային այրվածքներ, որոնք շատ նման են կրակից առաջացած այրվածքներին: Այրվածքներ ստանալու դեպքում պետք է շտապ դիմել բժշկին: Արևի տակ երկար մնալուց որոշ մարդկանց մոտ կարող է առաջանալ նաև արևհարություն (արևի ճառագայթների հարված), որն արտահայտվում է սրտախառնոցով, ընդհանուր թուլությամբ, սրտի թույլ խփոցներով և նույնիսկ ուշաթափությամբ

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m