Առողջություն

05.06.2020
Ինչպես ընդունել օդի վաննաներ դիտվել է 242

Ինչպես ընդունել օդի վաննաներ

Օրգանիզմի կոփման միջոցներից մեկը օդի վաննաներն են։ Դրանք կարելի է ընդունել բժշկի խորհրդով միայն: Բժիշկը ցույց կտա, թե օդի որպիսի ջերմաստիճանի դեպքում կարելի է սկսել վաննաների ընդունումը, որքան պետք է տևի յուրաքանչյուր վաննան։

Օդի (ինչպես և արևի) վաննան ընդունում են մերկ վիճակում, բայց անպայման ստվերում, արևից և քամուց պաշտպանված տեղում, օրինակ' ծածկի տակ, ծառերի ստվերում, պատշգամբում: Վատ եղանակին և ձմռանը օդի վաննաներ կարելի է ընդունել բաց օդանցքով սենյակում:

Դող զգալու դեպքում պետք է դադարեցնել վաննան: Չի կարելի օդի վաննա ընդունել անոթի կամ ուտելուց հետո 1-1,5 ժամից շուտ։

Օդի վաննաներն օրգանիզմը դարձնում են ջերմաստիճանի տատանումների նկատմամբ կայուն։ Դրանք ամրապնդում են առողջությունը, ստեղծում են լավ ինքնազգացում և աշխույժ տրամադրություն: Հատկապես լավ են ներգործում օդի վաննաները, եթե դրանք զուգակցվում են թեթև ֆիզիկական վարժություններով:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m