Առողջություն

19.07.2020
Ինչպես ենք որոշում սննդի արժեքը դիտվել է 747

Ինչպես ենք որոշում սննդի արժեքը

Սննդի կազմի մեջ մտնող քիմիական նյութերը (սպիտակուցներ, ճարպերը և ածխաջրեր) օրգանիզմին տալիս են որոշակի էներգիա: էներգիայի այդ քանակը գիտության մեջ սննդի վերաբերյալ մինչև հիմա գնահատել են կալորիաներով: Համապատասխան գոյություն ունեցող միջազգալին ստանդարտի, 1980 թ. հունվարի 1-ից կիրառվում է նոր միավոր' ջոուլ: Սննդի էներգետիկ արժեքը կալորիաներով կարելի է փոխանցել ջոուլով հետևյալ ֆորմուլալով' 1 կալորիան = 4,1868 ջոուլի:

Օրինակ, 1 գ ճարպը մարդուն տալիս է 9 կկալ (38 կՋ), 1 գ շաքարը' 4 կկալ (17 կՋ), 1 գ սպիտակուցը' 4 կկալ (17 կՋ):

Ճիշտ սնման հարցերով զբաղվողները կանանց, հղի կանանց ու տղամարդկանց և այլնի համար սննդի էներգետիկ արժեքը հաշվելիս ելակետ են ընդունել այս թվերը:

Սակայն բավականաչափ էներգետիկ արժեք ունեցող սնունդը ևս կարող է ունենալ էական թերություններ: Նրա կազմում մտնող հիմնական նյութերը կարող են լինել ոչ ճիշտ հարաբերակցության մեջ, որոշ կարևոր բաղադրամասեր կարող են բացակայել, պակասել որևէ վիտամին և այլն: Եթե սնունդը գնահատելիս ելնում ենք միայն էներգիայի քանակից, որը նա կարող է տալ մարդու օրգանիզմին, ճիշտ չենք վարվում, քանի որ այն գնահատում ենք միայն քանակական կողմով:

Սնունդը անհրաժեշտ է գնահատել նաև որակական տեսակետից: Մենք պետք է ճիշտ գնահատենք նրանում պահպանվող հիմնական սննդարար նյութերը, առանձին վիտամինները, հանքային նյութերը և այլն:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m