Առողջություն

28.04.2020
Լողանալու մասին դիտվել է 980

Լողանալու մասին

Լավ և օգտակար է հոսող գետերում, ծովում և մաքուր լճերում լողանալ: Ջուրը, առաջին հերթին, առողջարար ազդեցություն է ներգործում մարդու մաշկի վրա: Մաշկը ամռանը միշտ ծածկված է լինում ճարպով ու քրտինքով: Ջուրն իր մեջ լուծում է դրանք և մաշկը մաքրում: Մաշկը շատ մեծ դեր է խաղում շնչառության գործում

Գիտությանը հայտնի է, որ թթվածին և ածխաթթու գազերի փոխանակությանը, բացի թոքերից, մասնակցում է նաև մաշկը: Հայտնի է, որ մաշկը շատ հարուստ է ներվային վերջույթներով: Ջուրը բարձրացնում է ներվային համակարգության աշխատանքը:

Գետերում, լճերում կարելի է լողանալ, երբ ջրի տաքությունը հասնում է 18-20 աստիճանի: Լավ է լողանալ այն ժամանակ, երբ արևը շատ չի այրում. առավոտյան ժամը 9-ից մինչև ցերեկվա 12-ը և ճաշից հետո' ժամը 4-ից մինչև 7-ը: Արգելվում է լողանալ կուշտ ուտելուց հետո և քաղցած ժամանակ:

Ամառանոցային կյանքի առաջին օրերին լողանալ կարելի է օրական միայն մեկ անգամ, իսկ հետագա օրերին' երկու անգամ:

Շատ պատանիներ և աղջիկներ սովորություն ունեն ջուրը մտնել քրտնած ժամանակ: Դա արգելվում է։

Ծնողները և ավագ ընկերները պարտավոր են հետևել, որպեսզի թուլակազմ և նիհար երեխաները ջրում երկար չմնան: Լողը հսկայական հոգնածություն է պատճառում մկաններին: Սրտից թույլ մարդը պետք է լողանա 5-6 րոպե, ապա ստվերում հանգստանա և նորից շարունակի լողանալ:

Ավելի ուժեղները ջրի մեջ կարող են մնալ 15-20 րոպե և ավելի:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m