Առողջություն

06.05.2020
Մարմնաարզություն կանանց համար դիտվել է 641

Մարմնաարզություն կանանց համար

Առաջին օրերին վարժություն կատարել 4--6 անգամ, աստիճանարար կրկնումների թիվը հասցնելով 12-ի ։

  • Ոտքերը դնել ուսերի լայնությամը, ձեռքերը պահել ազդրերի մոտ: Ձախ ձեռքը բարձրացներով դեպի առաջ և վեր, իսկ աջը տանելով ետ, ձզվել, կատարել ներշնչում, իջեցնել ձեռքերը և արտաշնչել: Նույնը կատարել, բարձրացնելով աջ ձեռքը:
  • Ոտքերը միացնել իրար, ձեռքերը պահել ազդրերի մոտ: Ձախ ոտքը տանել, որքան հնարավոր է, դեպի ետ, ձեռքերը բարձրացնել դեպի վեր, կատարելով ներշնչում, և իջեցնելով ոտքը, իսկ հետո նաև ձեռքերը, արտաշնչել։ Նույնը կատարել, ետ տանելով աջ ոտքը

  • Ոտքերը դնել ուսերից լայն, ձեռքերը' գոտկատեղին։ Թեքվելով դեպի առաջ և իջեցնելով ձեռքերը, մատներով շոշափել հատակը, կատարելով արտաշնչում, ապա ուղղվել, ձեռքերը դնել գոտկատեղին, կատարելով ներշնչում:
  • Ոտքերը դնել ուսերից լայն, ձեռքերը պահել ազդրերի մոտ: Թեքվել դեպի ձախ, ձեռքերի ափերը դնել ծոծրակին' կատարելով արտաշնչում, ուղղվել և իջեցնել ձեռքերը, կատարելով ներշնչում: Նույնը կատարել, թեքվելով դեպի աջ:
  • Ոտքերը դնել ներբանի լայնությամբ, ձեռքերը' գոտկատեղին: Կքանստելով, իրանը մի փոքր թեքել դեպի ձախ և մատներով շոշափել հատակը, կատարելով արտաշնշում, Նույնը կատարել' կքանստելով և իրանը դեպի աջ թեքելով:
  • Պառկել մեջքի վրա, միացնել ոտքերը, ձեռքերը տարածել դեպի կողմ: Նստել և, ոտքերը ծալելով, ձեռքերով գրկել ծնկները' կատարել արտաշնչում: Պառկել, ուղղել ոտքերը, պարզել դեպի կողմ, կատարելով ներշնչում:
  • Ծնկներով հենվել գետնին, ձեռքերը բարձրացնել առաջ: Իրանը մի փոքր թեքելով դեպի ձախ, հանգիստ նստել հատակին' դեպի աջ, հետո հենվել ծնկներին և նստել դեպի ձախ: Կրկնելով, մեկ նստել դեպի ձախ, մեկ' գեպի աջ։ Շնչել համաչափ:
  • Ոտքերը դնել միասին, ձեռքերն իջեցնել ցած: Ձախ ոտքը բարձրացնելով դեպի կողմ, ձեռքերը տարածել դեպի կողմերը, իջեցնելով ոտքը, իջեցնել և ձեռքերը: Նույնը կատարել' բարձրացնելով աջ ոտքը: Շնչել համաչափ:
  • Ոտքերը դնել ուսերի լայնությամբ, ձեռքերն իջեցնել ցած: Ձեռքերը տարածելով դեպի կողմ, կատարել ներշնչում, իջեցնելով' կատարել արտաշնչում: Վարժությունները կատարելիս մի' արգելակեք շնչառությունը: Շնչել համաչափ, հանգիստ, քթով:
user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m