Առողջություն

22.04.2020
Մարմնամարզություն տարեց տղամարդկանց համար դիտվել է 423

Մարմնամարզություն տարեց տղամարդկանց համար

  • Ոտքերը դնել ուսերի լայնությամբ , ձեռքերը պահել ազդրերի մոտ։ Սահուն, դանդաղ կերպով թեքվել դեպի ետ, ձեռքերը բարձրացնել դեպի կողմ, կատարելով ներշնչում, սահուն կերպով իջեցնել ձեռքերը, թուլացնել մկանները, կատարելով արտաշնչում: Կրկնել 3-4 անգամ:
  • Ոտքերը դնել միասին, ձեռքերը պահել տզդրերի մոտ: Մի ոտքը (մեկ' ձախը, մեկ' աջը) դնել մյուսից մի քայլ հեռու, միաժամանակ ծալելով արմունկները, մատներով կազմել բռունցք: Այնուհետև միացնել ոտքերը և, բացելով ձեռքերը, բաց անել մատները: Շնչառությունը համաչափ է: Կրկնել 4-6 անգամ:

  • Զեռքերը դնել աթոռի հենակին, ոտքերը' ուսերի լայնությամբ: Ձեռքերով բռնելով աթոռից, կքանստել, կատարելով արտաշնչում, ուղղել ոտքերը, կատարելով ներշնչում: Կրկնել 4-6 անգամ:
  • Նստել աթոռի վրա, ոտքերը դնել ուսերի լայնությամբ: Ձեռքերը տարածել դեպի կողմ, կատարելով ներշնչում: Ձեռքերը դնել ծնկներին և սահեցնելով դեպի ոտքերը, թեքվել դեպի առաջ (գլուխը չկախել) կատարելով արտաշնչում: Կրկնել 4-6 անգամ:
  • Նստելով աթոռին, ոտքերը դնել ուսերի լայնությամբ: Ձախ (կամ աջ) ձեռքը սահեցնելով ցած ոտքի վրայով, իսկ աջ (կամ ձախ) ոտքը կողքով տանելով վեր, թեքվել դեպի ձախ (կամ աջ), կատարելով արտաշնչում, ուղղվել, իջեցնել ձեռքերը կատարելով ներշնչում: Կրկնել 3-6 անգամ ՝ ամեն մի կողմի վրա:
  • Ձախ կողքով կանգնել աթոռի հենակի մոտ և ձախ ձեռքը գնել նրա վրա, իսկ աջը' գոտկատեղին: Չլարելով աջ ոտքը, բարձրացնել այն վեր և տանել առաջ ու ետ: Նույնը կատարել ձախ ոտքով, դեպի աթոռը կանգնելով աջ կողքով: Վարժությունը կատարել միջին տեմպով: Շնչառությունը համաչափ է: Կրկնել 4-8 անգամ ՝ յուրաքանչյուր ոտքով ։ Ապա հանգիստ քայլել սենյակում 30-60 վայրկլան։
  • Ոտքերը դնել ուսերի լայնությամը, ձեռքերը պահել ազդրերի մոտ: Ապա ձեռքերը դնելով գոտկատեղում, կատարել ներշնչում, իջեցնելով ձեռքերը, կատարել արտաշնչում: Կրկնել 2- 3 անգամ:

Վարժությունը կատարելիս պետք է շնչել քթով, համաչափ ու հանգիստ:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m