Առողջություն

19.05.2020
Մարմնի զանազան մասերի վնասվածքներ դիտվել է 713

Մարմնի զանազան մասերի վնասվածքներ

Ընկնելու կամ հարված ստանալու դեպքում սովորաբար վնասվում են մարմնի փափուկ հյուսվածքները, ընդ որում հաճախ պատռվում են փոքր արյունատար անոթները' առաջանում է արյան ենթազեղում (կապտուց): Թեև մաշկը անվնաս է մնում, բայց վնասվածքի տեղը կարմրում է կամ մուգ կապույտ գույն է ստանում, ուռչում, ցավում:

Այս դեպքում առաջին հերթին հարկավոր է վնասվածքի վրա դնել սառը: Ամառը, մի քանի շերտ ծալած մաքուր գործվածքը թրջում են սառը ջրով, թեթևակի քամում և դնում վերքի վրա: Թրջոցը փոխում են այն տաքանալուց հետո: Ձմեռը դնում են սառույց կամ ձյուն լցրած փուչիկ: Մարմնի վնասված մասը պետք է բարձր պահել և ապահովել նրա լիակատար հանգիստը: Ոտքի տակ կարելի է բարձ դել, իսկ ձեռքը դնել վզից կապած գլխաշորի մեջ:

Գիտակցության կարճատև կորուստը, գլխացավը, գլխապտույտը, սրտախառնուքը, փսխոցը - այս բոլորը ավելի լուրջ վնասվածքի նշաններ են, որոնք առաջանում են գլխի վնասվածքի դեպքում (ուղեղի ցնցում կամ վնասվածք):

Արյունախառը խորխի, դժվարացած հիվանդագին շնչառության հանդես գալը վկայում է, որ կրծքավանդակի վնասվածքի հետևանքով բարդացում է առաջացել:

Սրտախառնուք, փսխոց, արյան փսխում, խիստ ցավ երբեմն առաջացնում են փորի ծանր վնասվածքի դեպքում:

Այս բոլոր դեպքերում անհրաժեշտ է, որ հիվանդը շտապ կարգով տեղափոխվի հիվանդանոց: Հարկավոր է հիշել, որ կարիք չկա շոշափել վնասվածքի տեղը, քանի որ դա խիստ ցավ կպատճառի հիվանդին և ոչ մի օգուտ չի տա:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m