Առողջություն

24.06.2020
Օգնություն խեղդվողին դիտվել է 1166

Օգնություն խեղդվողին

Խեղդվողին ցույց տրվող առաջին օգնությունը պետք է լինի այն, որ նրա կուլ տված ջուրը հեռացվի շնչական ուղիներից և ինչքան հնարավոր է արագ վերականգնվի նրա նորմալ շնչառությունը:

Խեղդվողի բերանն ու քիթը մաքրելով ջրի հետ այնտեղ ընկած ավազից ու տիղմից, տուժածին պառկեցնում են երեսնիվայրը, այնպես որ գլուխն ու կուրծքը կախ ընկած լինեն: Դրա համար տուժածին կարելի է դնել օգնողի ծնկներին կամ նրա փորի տակ գնել գնդանման ծալած հագուստ ։ Դրանից հետո սեղմում են մեջքին, որպեսզի ջուրը դուրս հոսի թոքերից:

Երբ ջրի արտահոսումը դադարում է, տուժածին շուռ են տալիս մեջքի վրա և սկսում են արհեստական շնչառություն տալ, որը շարունակում են մինչև այն ժամանակ, քանի դեռ տուժածը չի սկսել ինքնիրեն շնչել:

Երբ հիվանդը գիտակցության գա, հարկավոր է նրան տաքացնել և փոխադրել բուժ-հիմնարկ:

Խեղդվողի շնչառական ուղիներից ջուրը դուրս հանել ոչ մի դեպքում չի կարելի տուժածին մեջ փաթաթելով ու նրան վեր ու վար նետելով:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m