Առողջություն

12.06.2020
Ուշագնացություն դիտվել է 803

Ուշագնացություն

Ուշագնացության դեպքում մարդը գունատվում է, կորցնում է գիտակցությունը, շնչառությունը մակերեսային է դառնում, թուլանում է սրտի գործունեությունը:

Այս դեպքում առաջին հերթին պետք է ապահովել թարմ օդի հոսանքը սենյակում' բացել պատուհանը, օդանցքը, այնուհետև քանդել տուժածի օձիքը, գոտին, կրծքակալը, նրան պառկեցնել այնպես, որ գլուխը մարմնից ցածր լինի, իսկ ոտքերը' բարձր: Այս դեպքում արյունը ներհոսում է դեպի գլուխը, իսկ դա շատ կարևոր է, քանի որ ուշագնացությունը տեղի է ունենում արյունը հանկարծակիորեն գլխից արտահոսելու պատճառով:

Եթե տանը կա անուշադրի սպիրտ, ապա հարկավոր է դրանից լցնել մի կտոր բամբակի վրա և մոտեցնել տուժածի քթին, այնուհետև նրա դեմքն ու կուրծքը թրջել սառը ջրով : Գլխին սառը դնել պետք չէ ։ Պետք չէ տալ նաև դեղ կամ ջուր, քանի որ մարդը ուշագնաց վիճակում կորցնում է կուլ տալու և հեղուկը կարող է ընկնել ոչ թե ստամոքսի, այլ շնչափողի մեջ:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m