Առողջություն

26.06.2020
Թունավորում դիտվել է 877

Թունավորում

Սննդանյութերից թունավորվելու ամենա հաճախ պատահող պատճառները հետևյալներն են' թանձր ու սառը մսաջուրը, փչացած ձուկը, թթված կաթնամթերքները, սունկերը, վայրի պտուղներն ու կանաչեղենը:

Այս դեպքում տուժածին առաջին հերթին պետք է խմեցնել մի քանի բաժակ ջուր, թեյ կամ կաթ (գիտակցությունը կորցրած վիճակում խմեցնել չի կարելի): Անհրաժեշտ է այնպես անել, որ տուժածը փսխի: Դրա համար տալիս են աղաջուր կամ խորը ըմպանի մեջ են երկու մատները: Եթե հիվանդը ծանր վիճակում է, ապա նրա գլուխը թեքում են մի կողմի վրա, որպեսզի նա փսխունքից չխեղդվի։

Այնուհետև հարկավոր է չոր փայտածուխը մի լավ մանրացնել և նրա 1-2 թելի գդալ փոշին խառնել 1-2 բաժակ չրի մեջ ու խմեցնել հիվանդին:

Թունդ թթվից և ալկալիից թունավորվելու դեպքում չի կարելի փսխոց առաջացնել: Այս դեպքում պետք է տալ վարսակի կամ վուշի եփուկ, օսլայի սոսինձ, կիսել, կովի կամ պասուց յուղ, հում ձու:

Թունդ թթվից և ալկալիից թունավորվելու դեպքում չի կարելի փսխոց առաջացնել: Այս դեպքում պետք է տալ վարսակի կամ վուշի եփուկ, օսլայի սոսինձ, կիսել, կովի կամ պասուց յուղ, հում ձու:

Եթե ցնցումներ սկսվեն, ապա հարկավոր է միջոցներ ձեռք առնել մարմինը արհեստական միջոցներով (ջեռակով) տաքացնելու համար: Թունավորումների դեպքում անհրաժեշտ է շտապ կարգով դիմել բժշկական օգնության:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m