Առողջություն

10.06.2020
Տնային դեղարկղ դիտվել է 311

Տնային դեղարկղ

Տնային դեղարկղի համար դեղորայք և այլ պարագաներ ընտրելիս հարկավոր է դրանք հարմարեցնել ընտանիքի անդամների կազմի, նրանց տարիքի և առողջության վիճակի հետ:

Օրինակ պատրաստի տնային դեղարկղի կոմպլեկտը պարունակում է լուծողական, ասզիրին, կալցեքս, ճաշի սոդա, հազի դեղահաբեր, մանանեխի սպեղանիներ , վալերիանիի թուրմ, ցինկային քսուկ, յոդ, անուշադրի սպիրտ, բինտ, կոմպրեսի թուղթ, բամբակ, առաջին օգնության վիրակապական ծրար, (լեյկոպլաստիր), ջերմաչափ, կաթոցիկ, մանգանաթթվի կալիում:

Պատրաստի դեղարկղի մեջ մտնող դեղորայքը և բժշկական պարագաները փաթեթվում են այդ նպատակի համար հատուկ պատրաստված ստվարաթղթե տուփի կամ փոքրիկ պահարանի մեջ։ Տուփի կամ պահարանիկի մեջ կան համապատասխան դարակներ, որոնց մեջ դասավորվում և պահվում է դեղարկդի պարունակությունը:

Տնային դեղարկղի փայտե պահարանիկը (կախովի կամ կանգուն) կարելի է ձեռք բերել նաև առանձին: Դեղորայքը պահելու համար կարելի է օգտագործել նաև սպիտակեղենի պահարանի մի դարակը կամ բավարար տարողություն ունեցող ստվարաթղթե մի տուփ: Կարևոր է, որ դեղորայքն ու բժշկական պարագաները պահվեն կարգ ու կանոնով և փոքր երեխաների համար լինեն անհասանելի: Անհրաժեշտ է խստորեն պահպանել դեղերի պիտակների վրա նշված ռեժիմը:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m