Առողջություն

17.05.2020
Ծխելը վնասակար է կաննանց և երեխաների համար դիտվել է 225

Ծխելը վնասակար է կաննանց և երեխաների համար

Նիկոտինը հատկապես խիստ է ազդում կանանց և երեխաների օրգանիզմի վրա: Նիկոտինը վնասակար է ներգործում կանանց ոչ միայն ներվային սիստեմի, այլև ներքին սեկրեցիայի գեղձերի (վահանագեղձերի, ձվարանների և այլն) վրա: Ծխող կանանց մոտ նկատվում է դաշտանի խանգարում, ինչպես նաև ժամանակից շուտ դադարում, իսկ ժամանակից շուտ դադարումը, նշանակում է վաղաժամ ծերություն:

Բացի այդ, նիկոտինը ներվային սիստեմի միջոցով ազդում է նաև արգանդի վրա և առաջացնում վիժումներ ու անժամանակ ծննդաբերություն: Կանանց անթույլատրելի է ծխել հատկապես հղիության ժամանակաշրջանում, քանի որ պտուղը սնվում է մոր արյան միջոցով։ Եթե կրծքով կերակրող մայրը ծխում է, ապա նրա կաթը քչանում է, իսկ երեխան հրաժարվում է կրծքից, քանի որ նիկոտինի ազդեցության տակ մոր կաթը անդուրեկան համ է ստանում:

Շատ ծխողներ գիտակցելով ծխելու վնասը' ձգտում են թողնել այն, բայց զանազան պատճառներով չեն կարողանում ազատվել այդ վնասակար սովորությունից: Ովքեր ցանկանում են թողնել ծխելը պետք է վճռականորեն դեն գցեն այն պայմանական ռեֆլեքսը, որ նրանց մոտ առաջացել է ծխելու կապակցությամը. հաջողության հասնելու համար պետք է ծխելը թողնել միանգամից: Հարկավոր է նկատի ունենալ, որ այս դեպքում որոշ մարդկանց մոտ կարող են նկատվել աշխատունակության նվազում, տրամադրության անկում, գրգռվածություն:

Կարող է նաև խանգարվել քունը, առաջանալ գլխացավեր, հիվանդագին զգացումներ սրտի շրջանում: Բացի այդ, կարող են ստամոքսում լինել ցավեր, փորլուծ, չորություն' բերանում: Այսպիսի վիճակը, որ կոչվում է ծխախոտի սով, պարտադիր չէ, որ լինի բոլոր նրանց մոտ, ովքեր թողնում հն ծխելը: Սակայն այդ երևույթները ոչ մի վնաս չեն պատճառում մարդու առողջությանը ու շուտով անհետանում են: Ծխելը թողած մարդու ինքնազգա- ցումը օրեցօր լավանում է և մեկ ամսից հետո լիովին դադարում է ծխախոտի նկատմամբ նրա ունեցած հրապույրը: Սակայն դրան հասնելու համար, իհարկե, պետք է ցուցաբերել կայունություն կամքի ուժ: Առանց դրան ոչ մի հաջողության չի կարելի հասնել:

Ծխելը թողնելուց հետո չափազանց վատ ինքնազդացում ունենալու դեպքում կարելի է դիմել բժշկի և գործածել որոշ դեղեր, որոնք կբարելավեն նախկին ծխողի վիճակը :

Դեղամիջոցների հետ միասին երբեմն կիրառվում է նաև հիպնոզ: Օգնում է նաև ծխախոտի նկատմամբ զզվանքի զգացում առաջացնելու պայմանական ռեֆլեքսի մշակումը: Այս դեպքում խորհուրդ է տրվում բերանը ողողել արծաթի ազոտաթթվի թույլ լուծույթով և դրանից անմիջապես հետո ծխել: Ծխախոտի ծխի և ազոտաթթվական արծաթի քիմիական միացությունը բերանի մեջ առաջացնում է մի այնպիսի զզվելի զգացում, որ ծխողը մի քանի անգամ ծխելու փորձ կատարելուց հետո վերչնականապես զզվում է ծխախոտից:

Ներվային սիստեմի հիվանդություններով, թոքերի տուրերկուլոզով, սրտի և արյունատար անոթների (հատկապես արյան ճնշումով) հիվանդություններով, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցով տառապող մարդիկ միշտ պետք է հիշեն, որ ծխելը շարունակելու դեպքում նրանց բուժումը կձգձգվի և առողջությունը միշտ վտանգի տակ կլինի:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m