Առողջություն

11.08.2020
Վիտամիններ դիտվել է 1758

Վիտամիններ

Վիտամինները օրգանիզմում հյուսվածքների կազմավորման համար չեն ծառայում, էներգիայի աղբյուր չեն համարվում, բայց, այդուհանդերձ, դրանք անհրաժեշտ են առողջության և կյանքի պահպանման համար:

Առանց վիտամինների մասնակցության օրգանիզմում նյութափոխանակության պրոցեսները ընթանալ չեն կարող:

Վիտամինների գոյությունն առաջինն ապացուցեց ռուս հետազոտող Լունինը: 1880 թ. նա կատարեց հետաքրքիր փորձ: Նա առնետներին տվեց այդ ժամանակ կյանքի և առողջության պահպանման համար անհրաժեշտ համարվող բոլոր նլութերը' սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, հանքային նյութեր և ջուր: Սակայն առնետներն աստիճանաբար տկարացան և սատկեցին: Իսկ եթե առնետներին թվարկած մթերքների հետ տային նաև կաթ և ձու, բոլոր կենդանիները գործնականորեն առողջ կմնային:

Լունինը որոշեց, որ կաթի և ձվի մեջ պարունակվում են ինչ-որ նյութեր, որոնք անհրաժեշտ են օրգանիզմում որոշ պրոցեսներ ընթանալու կամ, պարզապես ասած, օրգանիզմի գոյության համար:

1911 թ. Լունինի փորձերը լրացվեցին լեհ հետազոտող Կազիմիր Ֆունկի աշխատանքներով: Նա պարզեց, որ բրնձի թեփի մեջ կա առողջության պահպանման համար անհրաժեշտ նյութ: Նրան հաջողվեց այդ նյութն առանձնացնել: Նա այդ անվանեց վիտամին, կենսականորեն կարևոր ամին (ամինները քիմիական միացությունների որոշակի խումբ են):

Ժամանակի ընթացքում հայտնաբերվեցին և մյուս վիտամինները. դրանք նշանակվում են լատինական մեծատառերով:

Վիտամին A: Մարդու օրգանիզմին անհրաժեշտ է տեսողությունը լավ պահպանելու և լորձաթաղանթի նորմալ գործունեության համար: Վիտամին A-ի աղբյուր են լլարդը, կարագը, պանիրը, կաթը, ձկան լուղը: Բացի դրանից որոշ բանջարեղեններ պարունակում են այսպես կոչված նախավիտամին A: Դա միացություն է, որից օրգանիզմում առաջանում է պատրաստի վիտամին A: Պրովիտամին A մեծ քանակությամբ պարունակվում է գազարի, մասուրի պտուղների, սպանախի և գլուխ սալաթի մեջ:

Վիտամին A-ի պակասությունը օրգանիզմում առաջացնում է որոշակի խանգարումներ: Դրանց է պատկանում ամենից առաջ հավկուրությունը' մի վիճակ է, որի դեպքում մարդը մթնշաղում վատ է տեսնում: Դա շատ վտանգավոր է, հատկապես վարորդների և բոլոր նրանց համար, ովքեր ստիպված են աշխատել թույլ լուսավորվածության պալմաններում (օդաչուները, պահակները և այլն): Վիտամին A-ի պակասության դեպքում, որոշ մարդկանց մոտ նկատվում է մաշկի թեփոտում: Վիտամին A շատ կարևոր է մանկան օրգանիզմի զարգացման համար:

Վիտամին B: Գոյություն ունի վիտամինների խումբ, որոնք միասին կոչվում են վիտամին B: Այդ խմբի մեջ են մտնում վիտամին B1, B2, և B12 ու PP:

Վիտամին B: Մեժ քանակությամբ պարունակվում է աշորայի հացի, մսի, դրոժի, և լոբազգի բույսերի մեջ: Անհրաժեշտ է նյարդային համակարգի նորմալ գործունեության համար: Օրգանիզմում դրա պակասության դեպքում կարող է առաջանալ նյարդերի բորբոքում: Այդ պատճառով բժիշկները այն հաճախ նշանակում են հաբերի կամ ներարկման ձևով նյարդալին զանազան հիվանդությունների դեպքում: Այն մարդկանց մոտ, որոնց սննդի մեջ բացակայում է B. վիտամինը, առաջանում է բերի-բեր', կոչվող հիվանդությունը: Մեր ժամանակներում այն երբեմն հանդիպում է Հեռավոր արևելքի երկրներում: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ տեղի բնակիչները քիչ ապահովված լինելով, մեծ մասամբ սնվում են բրնձով և զրկված են վիտամին B-ից:

Բերի-բերին ծանր հիվանդություն է, որը հաճախ հանգեցնում է մահվան:

Վիտամին B2: Մեծ քանակությամբ պարունակվում է դրոժի, ձվի, լոբազգի բույսերի և կաթի մեջ:

Վիտամին B6: Այն շատ կա դրոժի, լոբազգի բույսերի և կաթի մեջ: Եթե օրգանիզմը սննդի հետ ստանում է անբավարար քանակությամբ վիտամին B6, նկատվում է մազերի աճի խանգարում և արյան մեջ հեմոգլոբինի մակարդակի իջեցում:

Վիտամին B12: անհրաժեշտ է էրիտրոցիտների առաջացման համար (արյան կարմիր գնդիկները): Դրա անբավարարության դեպքում առաջանում է սակավարյունություն, և այդ ժամանակ բժիշկները այն նշանակում են որպես դեղ: Մեծ պարունակվում է լյարդի, հասուն պանրի, և լոբազգի բույսերի մեջ:

Վիտամին PP: Պարունակվում է տավարի մսի, լոլիկի և կաթի մեջ: Դրա անբավարարության դեպքում զարգանում է պելագրա հիվանդությունը: Այդ հիվանդության դեպքում վնասվում է մաշկը և նկատվում են հոգեկան խանգարումներ:

Վիտամին C: Սա կարևորագույն վիտամիններից մեկն է, որն անհրաժեշտ է առողջության պահպանման համար: Մեծ քանակությամբ պարունակվում է կարտոֆիլի, լոլիկի, կաղամբի, սպանախի, մասուրի, կիտրոնի, նարնջի, մանդարինի և գրեյպֆրուտի մեջ:

Սակայն մթերքները սխալ մշակելու դեպքում վիտամին C-ի պարունակությունը նվազում է, իսկ երբեմն էլ ամբողջովին չքանում: Դա պատահում է ամենից հաճախ այն դեպքերում, երբ մթերքները մշակելիս շփվում են երկաթի կամ պղնձի հետ: Վիտամին C քայքայվում է նաև մթերքը արևի տակ պահելու դեպքում: Այն քայքայվում է և բարձր ջերմաստիճանի ազդեցությունից, օրինակ, ուտելիքը եփելիս: Դրա պարունակությունը պակասում է նաև լվացազերժելիս, որը լինում է, օրինակ, երբ կարտոֆիլը կամ կաղամբը մանր կտրատում են և նոր միայն լվանում:

Բայց և ճիշտ պահպանելու դեպքում էլ վիտամին C-ի պարունակությունը մրգերի և կարտոֆիլի մեջ ժամանակի ընթացքում պակասում է: Այդ պատճառով, երբ սննդի մեջ մթերքներն օգտագործում են երկար ժամանակ պահելուց հետո, օրինակ, գարնանը, զարգանում է մի վիճակ, որը կոչվում է գարնանային հոգնածություն: Մարդիկ այդ դեպքում գանգատվում են հոգնածությունից, քնկոտությունից և աշխատունակության ցածրացումից:

Գարնանը հաճախանում են նաև մրսածության հիվանդությունները: Դա բացատրվում է ոչ միայն ցրտի և խոնավության ներգործությամբ, այլև վարակի նկատմամբ օրգանիզմի պաշտպանական հատկությունների նվազմամբ, վիտամին C-ի անբավարարության հետևանքով:

Վիտամին C-ի վերաբերյալ այս տեղեկությունները մենք կկամենայինք ավարտել մի քանի օգտակար խորհուրդներով.

  • որքան կարելի է շատ օգտագործեք բանջարեղեն և միրգ
  • մակարոնի և ալրեղենի մյուս արտադրանքի փոխարեն նախապատվություն տվեք կարտոֆիլին
  • կարտոֆիլը եփեք կճեպով և միայն դրանից հետո մաքրեք այն, այսպես դուք կխուսափեք վիտամին C-ի կորստից
  • իսկ եթե անհրաժեշտ է կարտոֆիլը կտրատել, այն արեք անմիջապես եփելուց առաջ
  • եթե հնարավորություն չունեք սնվելու բանջարեղենով և մրգերով, նախընտրեք սառեցրած մրգերը և բանջարեղենը' պահածոյացրածի փոխարեն

Վիտամին Д: Վիտամին Д-ի ամենահարուստ աղբյուրը ձկան յուղն է: Սակայն Д-ն արտադրվում է նաև հենց մարդու օրգանիզմում' մաշկում, եթե այն ենթարկվում է արևի ճառագայթների ազդեցությանը: Մարդու համար դա վիտամին Д-ի գլխավոր աղբյուրն է: Այդ արևոտ օրերը շատ կարևոր է ընդունել լոգանքներ, լավ է այն վայրերում, ուր օդը կեղտոտված չէ մրով ու փոշով:

Վիտամին Д-ի անբավարարության դեպքում երեխաների մոտ զարգանում է ռախիտ' հիվանդություն, որի դեպքում ձևախախտվում են կրծքավանդակի, ոտքերի, ձեռքերի և գանգի ոսկորները: ՉՍՍՀ-ում այդ հիվանդությունը ներկայումս գրեթե չի հանդիպում, դա բացատրվում է նրանով, որ մանկաբույժները խիստ ուշադրություն են դարձնում այն բանին, որպեսզի երեխան դեռևս վաղ հասակից ստանա բավարար քանակությամբ վիտամին Д:

Սակայն պետք է հիշել, որ վտանգավոր է ոչ միայն վիտամին Д-ի անբավարարությունը, այլ նաև դրա ավելցուկը: Ուստի վիտամին օգտագործելիս, պետք է միշտ հետևել բժշկի հանձնարարությանը:

Վիտամին E: Այն պարունակվում է հատիկավոր բույսերի ծիլերի և ընկույզի մեջ: Դրա անբավարարության դեպքում ընկնում է հղիությունը մինչև վերջ տանելու ընդունակությունը:

Վիտամին K: Այն մեծ քանակությամբ պարունակվում է կարտոֆիլի, լոլիկի և գազարի մեջ: Այն առաջացնում են նաև առողջ մարդու աղիներում բնակվող որոշ մանրէներ: Դրա անբավարարության դեպքում խանգարվում է արյան մակարդումը: Քանի որ արյան նորմալ մակարդելիությունը մեծ նշանակություն ունի նորմալ ընթացքի համար, մենք խորհուրդ ենք տալիս կանանց հղիության ժամանակ որքան կարելի է շատ օգտագործել կարտոֆիլ և մանրած գազար: Հղիներին հատկապես օգտակար են լոլիկով սալաթները:

Վիտամին H (բիոտին): Գոյություն ունի գլխավորապես կաթի և դրոժի մեջ: Դրա անբավարարության դեպքում առաջանում են որոշ մաշկային հիվանդություններ:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m