Բույսեր

28.05.2020
Ասպարագուսը կամ ծնեբեկը դիտվել է 861

Ասպարագուսը կամ ծնեբեկը

Ասպարագուսը կամ ծնեբեկը լայն տարածում գտած բույս է, որը օգտագործում են սենյակները կանաչազարդելու համար: Ասպարագուսի համար ամենաբարենպաստ հողը դա անցած տարիների բուսահողի (1 մաս), տերևահողի (1 մաս) և խոշորահատիկ ավազի (0,5) խառնուրդն է:

Փոքրիկ ծաղկամաններում աճեցնելու դեպքում պետք է վերատնկել ամեն տարի, իսկ մեծ ծաղկամաններում աճեցնելու դեպքում մեկ տարի ընդմիջումով: Վերատնկելիս վերցնում են ավելի մեծ ծաղկամաններ: Խռնդատի լուծույթի, ինչպես նաև հանքային պարարտանյութերի սնուցում տալիս են գարնանը կամ ամռանը: Դեղին տերևների երևան գալը սննդանյութերի պակասության նշան է: Խորհուրդ է տրվում ասպարագուսը ամառը պահել լուսավոր սենյակում, բայց արևի ճառագայթներից հեռու:

Ասպարագուսը ջրում և վրան ջուր են ցանում երեկոյան կամ առավոտյան: Բազմացնում են սերմերով և թփի բաժանումով:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m