Բույսեր

25.05.2020
Դափնեվարդը (օլեանդը) դիտվել է 939

Դափնեվարդը (օլեանդը)

Դափնեվարդը (օլեանդը) գեղեցիկ ծաղկող, մշտադալար դեղաբույս է: Ծաղիկները բազմաթերթ են և պարզ, լինում են կարմիր, դեղին, վարդագույն, սպիտակ գույների: Ծաղկում է առատորեն և տևական, գարնանից մինչև ուշ աշուն: Ծաղիկները առաջանում են միմիայն ճյուղերի վրա: Ծաղկելուց հետո ճյուղերը կիսով չափ կտրում են:

Դափնեվարդը լուսասեր բույս է: Ամռանը այն դնում են արևոտ, հյուսիսային քամիներից պաշտպանված տեղում, իսկ ձմռանը' արևակողմ պատուհանների գոգերի վրա: Սնուցում են միայն ամռան ընթացքում: Մատղաշ բույսերը վերատնկում են ամեն տարի, իսկ հասակավոր բույսերը' 2 – 3 տարին մեկ:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m