Բույսեր

08.05.2020
Ինչպես ծաղկապատել պատշգամբները դիտվել է 235

Ինչպես ծաղկապատել պատշգամբները

Ինչքան էլ գեղեցիկ լինի քարաշեն տունը, կառուցված զանազան գույնի քարերով, զարդարված սյուներով, զարդաքանդակներով և այլն, նա այնուամենայնիվ նոր հմայք ու կենդանություն է ստանում, դառնում է մեղմ ու հաճելի, երբ զարդարվում է կանաչով ու ծաղիկներով: Կանաչը կարծես թե լրացնում է ճարտարապետի աշխատանքը: Բացի արտաքին տեսքից, կանաչը օգտակար է նաև նրանով, որ պակասեցնում է փոշին, զով մթնոլորտ է ստեղծում, խլացնում է աղմուկը և այլն:

Կանաչազարդել կարելի է ինչպես շենքի պատերը, այնպես էլ պատուհաններն ու պատշգամբները: Այդ նպատակի համար կարելի է ընտրել թե միամյա և թե բազմամյա բույսեր, թե ծաղկառատ բույսեր և թե փարթամ կանաչ տերևային մասսա ունեցողներ: Ցուրաքանչյուր բույս համապատասխան խնամք ու է պահանջում:

Նախքան պատշգամբի համար բույս ընտրելը, պետք է նրա համար տեղ պատրաստել: Բույսերը կարելի է աճեցնել թե թաղարների մեջ և թե արկղներում: Վերջիններս գերադասելի են, որովհետև բույսերի արմատների համար զարգացման ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծում:

Արկղների մեջ կարելի է աճեցնել ինչպես կախվող, այնպես էլ կանգնած ու փաթաթվող բույսեր:

Փաթաթվող բույսերից ամենատարածվածը ցայզածախիկն է (նունուֆարը): Միամյա բույս է, հայրենիքը կենտրոնական Ամերիկան է: Աճում է շատ արագ' հասնելով մինչև 3-3,5 մետր բարձրության: Ծաղիկները ձագարաձև են' 5-6 սմ մեծությամբ, կարմիր, մուգ մանուշակագույն: Նունուֆարը սկսում է ծաղկել հունիսի վերջին և շարունակում է ծաղկել մինչև հոկտեմբեր:

Ստեղծում է լավ կանաչ տերևային մասսա, մեծ քանակությամբ ծաղիկներով և կարող է համարյա ամբողջովին փակել պատշգամբը: Ծաղիկները բացվում են վաղ առավոտ' արևածագից առաջ և մնում բացված մինչև ցերեկվա ժամը 10-ը, որից հետո փակվում են: Անձրևային, ամպամած և զով օրերին ծաղիկները համարյա չեն փակվում:

Ցայգածաղկի հողը պետք է պարարտ լինի: Այն պատրաստում են հետևյալ կերպ. վերցնում են մեկ մաս ճմահող, մեկ մաս լավ փտած գոմաղբ և 14 մաս ավազ: Այս բոլորը լավ պետք է խառնել իրար ու լցնել արկղների մեջ: Նման խառնուրդ կարելի է ձեռք բերել նաև ծաղկի խանութներում:

Ցայգածաղիկը բազմացվում է սերմերով, որոնք մայիսի սկզբներին պետք է ցանել արկղի մեջ:

Կարելի է սերմերը ապրիլի սկզբին սենյակում ցանել փոքր թաղարների մեջ, յուրաքանչյուրում 3-4 սերմ, իսկ մայիսի կեսերին այդ թաղարներից հողագնդով հանել ու տնկել արկղի մեջ: Պետք է հետևել, որպեսզի հողը միշտ խոնավ լինի: Դրա համար ամառվա ընթացքում արկղները պետք է ամեն օր ջրել, իսկ գարնան սկզբին և աշնանը' երկու օրը մեկ:

Որպեսզի բույսերը փաթաթվեն ու բարձրանան, պետք է արկղից դեպի վեր, մոտ 2 մետը բարձրությամբ, թելեր կապել: Թելերը պետք է լավ ձգված լինեն, որպեսզի քամին բույսերը շատ չշարժի և չպոկի:

Ամառվա երկրորդ կեսից սերմերը աստիճանաբար սկսում են հասունանալ, պետք է հետևել և բոլոր հասուն սերմերը հավաքել հաջորդ տարվա համար:

Կա ցայգածաղկի մի ուրիշ տեսակը, որը շատ ավելի բարձր դեկորատիվ արժանիքներ ունի և պետք է աշխատել ավելի լայնորեն տարածել: Դա երկնագույն ցայհածաղիկն է: Սրա ծաղիկները շատ պայծառ երկնագույն են, ավելի խոշոր և, որ կարևորն է' ցերեկը չեն փակվում, այլ մինչև երեկո մնում են բացված: Մշակության եղանակը նույնն է, միայն այն տարբերությամբ, որ սա ավելի ուշ է սկսում ծաղկել, այդ պատճառով էլ ցանկալի է նախապես սերմերը ցանել թաղարներում և ապա տնկել արկղների մեջ:

Սրանցից բացի, պատշգամբներում կարելի է աճեցնել նաև մի շարք այլ փաթաթվող բույսեր, ինչպես օրինակ, դոլիխոսը, բակլան, որոնք իրենց տերևներով ու բնույթով մի քիչ նման են լոբուն, բայց շատ ավելի փարթամ են և ունեն գեղեցիկ ծաղիկներ:

Գեղեցիկ փաթաթվող բույս է քվամոկլիտը, որն ունի շատ նուրբ կտրտված տերևներ և մանր, կարմիր ծաղիկներ: Մշակությունը կատարվում է նույն եղանակով, ինչպես ցայգածաղկինը, միայն թե սրա համար պետք է ընտրել քամուց ավելի պաշտպանված պատշգամբներ:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m