Բույսեր

21.05.2020
Կիտրոն դիտվել է 823

Կիտրոն

Կիտրոնը մշտադալար պտղատու բույս է: Սենյակներում լայնորեն աճեցնում են հետևյալ սորտերը' Պավլովյան, Մելերի, և Էվրիկա: Դրանք լավ են բազմանում կտրոններով: Կտրոնները արմատակալում են ջրով բաժակի մեջ: Արմատակալված կտրոնները տնկում են ծաղկամանների մեջ, որոնց հողը բաղկացած է 2 մաս հողի, 1 մաս տերևահողի, 1 մաս բուսահողի և ½ մասը գետավազի խառնուրդից:

Կիտրոնը վերատնկում են գարնանը. մատղաշ բույսերը' տարին 1 անգամ, իսկ հասակավորները' 3-5 տարին մեկ անգամ:

Կիտրոնը ջերմասեր բույս է։ Ուստի ամենից լավ է այն տեղավորել արևոտ պատուհաններում կամ պատուհանների մոտ: Ձմռանը կիտրոնը պահում են 8-15 C ունեցող զով սենյակներում: Ամռանը այն կարելի է դուրս տանել այգի կամ ծաղկանոց:

Լավ պտղաբերելու համար կատարում են կտրում, հեռացնելով վատ աճող ճյուղերը, թեղնելով կարճ պտղաբեր ճյուղերը: Կատարում են արհեստական փոշոտում: Պտուղների աճման շրջանում հաճախակի են ջրում: Սնուցում են 2-3 անգամ աճման շրջանում:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m