Բույսեր

28.05.2020
Սենյակային թխկի դիտվել է 857

Սենյակային թխկի

Սենյակային թխկին (աբուտիլեն) փայտանման գեղեցիկ ծաղկող բույս է, մշտադալար և սեպաձև տերևներով: Կախվող, զանգակաձև ծաղիկները տարբեր երանգների են լինում: Թխկին բազմացնում են սերմերով և կտրոններով: Բարեհաջող պայմաններում սերմերը ծլում են 20-21-րդ օրը: Մատղաշ բույսերը տնկում են ծաղկամանների մեջ: Դրանք ծաղկում են տնկելուց 5 ամիս հետո:

Ամռանը թխկին լավ աճում է արևոտ տեղերում: Աճը ուժեղացնելու համար կիրառում են պարարտացնող լուծույթ: Ձմռանը բույսերը պահանջում են լուսավոր, մոտ 10 աստիճան տաքություն ունեցող շենք (տանում է նաև ավելի բարձր ջերմաստիճանները) և չափավոր ջրում: Գարնանը երկար ճյուղերը կարճացնում են և բույսը վերատնկում թարմ հողի մեջ:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m