Բույսեր

09.05.2020
Վարդ դիտվել է 712

Վարդ

Վարդ : Սենյակում աճեցնելու համար ամենահարմարը կտրոններով աճեցված ինքնարմատավոր վարդերն են: Այս նպատակի համար լավ են այսպես կոչված «ամսական» վարդերը, իսկ վերջերս նաև հաճախ հանդիպող գեղեցիկ ինքնարմատավոր' թելի վարդերը, թեյահիբրիդային, բուրբոնյան վարդերը և այլն:

Սենյակային վարդերը, գարնանը (մալիսին, հունիսին) բազմացնում են կանաչ կտրոններով, որոնք արմատակալվում են ապակե կափարիչի տակ, մաքուր ավազում: Կտրոնները արմատներ են գցում 3-4 շաբաթում:

Արմատաալած կտրոնները տնկում են թեթև, ավազային-ճմային հողով, փոքր ծաղկամանների մեջ: Մինչև կպչելը կտրոնները ստվերում են արևից: Երբ ծաղկամանի հողը հյուսվում է արմատներով, բույսը վերատնկում են մեծ ծաղկամանի մեջ, որի մեջ լցված է լինում (լավ է կովի) խառնուրդ ունեցող ավելի ծանր հող:

Բույսը վերատնկում են գարնանը, նախքան աճն սկսելը կամ ամռան վերջում: Վերջինը գերադասելի է, որովհետև ամռանը վերատնկված բույսը ավելի լավ է ծաղկում հաջորդ տարում:

Ձմռանը ծաղկամանները պետք է դնել պատուհաների գոգերում, սակայն, այնպես, որ չհպվեն ապակիներին և միաժամանակ հեռու լինեն ջեռուցման մարտկոցներից:

Ջրում են շատ քիշ ջրով, փետրվար ամսից ավելի առատ են ջրում, ջրելով սենյակային, իսկ ապա գոլ ջրով: Լուսավոր սենյակը, հաճախակի ջրցանումը, սենյակի օդափոխումը օժանդակում են վարդերի լավ աճին և առատ ծաղկակալմանը:

Ձմռան վերջում կամ գարնան սկզբում, նախքան վարդի աճելը, այն կարճ կտրում են, ընձյուղի վրա թողնելով 2-3 աչք: Չոր և նվազ ընձյուղները կտրում են շրջանակաձև։

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m