Գեղեցկություն

23.06.2020
Ձեռքի խնամք դիտվել է 5143

Ձեռքի խնամք

Արդեն 30 տարեկանից հետո որոշ կանանց (և տղամարդկանց) ձեռքերի վրա երևում են ուռած երակները կամ կոշտացած մաշկը: Ճիշտ է, դա այնքան էլ կարևոր չէ, եթե, իհարկե, դուք թատրոնի կամ կինոյի դերասան չեք: Բայց վատն այն է, որ չոր մաշկն ավելի հեշտ է ենթարկվում հիվանդություններին: Արդ, որոշ կանայք, երբ հաճախ հանում են վառարանի մոխիրը և վատ եղանակին դուրս են գալիս կեղտոտ ձեռքերով, նրանց ձեռքերին առաջանում են ցավոտ ճաքեր: Դրանք երբեմն շատ խորն են լինում և դառնում են օրգանիզմում վարակի թափանցման վայր:

Ձեռքերի մաշկի ճաքճքելուց կարելի է խուսափել, եթե թույլ չտալ դրան, հատկապես եղունգի շուրջը, կոշտանալ: Եղունգի շուրջը մաշկը կոշտանում է եփելու ժամանակ տաք առարկաներ բռնելուց, ամանները լվալիս, մաշկը և այլն: Կոշտացած մաշկը պետք է մաքուր մկրատով պարբերաբար զգուշորեն հեռացնել, իհարկե, ոչ կոշտ խոզանակով ու տաք ջրով ձեռքերը լվանալուց հետո:

Ձեռքերը լվալիս (նաև մարմնի մյուս մասերի մաշկը) օգտագործեք ձեռքի օճառ: Լվացքի օճառը, քանի որ չափից ավելի չորացնում է մաշկը, պիտանի չէ, լվացվելուց հետո ձեռքերին շփեք ճարպոտ կրեմ, մաշկի բնական ճարպոտությունը և առաձգականությունը վերականգնելու համար:

Եթե աշխատում եք այնպիսի պայմաններում, ուր ձեռքերը շատ են կեղտոտվում, լավ է կատարեք հետևյալ խորհուրդը' աշխատանքից առաջ ձեռքերը շփեք ճարպոտ կրեմով:

Այդ նպատակով որոշ ձեռնարկությունների աշխատողների անվճար տրվում է հատուկ կրեմ, որը մտնում է աշխատանքի պահպանության համակարգի մեջ: Կեղտը և վնասակար միացությունները այդպիսով մշակած ձեռքերից հեռացվում են բավականին հեշտ: Կրեմը կարելի է օգտագործել նաև տնային աշխատանքներ կատարելիս, հատկապես անհրաժեշտ է նուրբ ձեռքերով կանանց:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m