Հագուստ

21.04.2020
Հագուստի խնամք մի քանի խորհուրդներ դիտվել է 364

Հագուստի խնամք մի քանի խորհուրդներ

Հագուստի տեսակները և առհասարակ տեքստիլը տարբեր են լինում` կախված թելի կառուցվածքից, գունավորումից և արտադրման տեխնոլոգիայից: Արտադրող կազմակերպություններն այդ մասին տեղեկացնում են սպառողին հատուկ պիտակավորման միջոցով: Ուստի շատ կաևոր է հագուստը գնելուց ուշադիր լինել այդ պիտակավորման և խնամքի հատուկ նշաններին, քանի որ հենց դրա վրա է հստակ նշված, թե ինչպես խնամել տվյալ հագուստը:

  • Պահարանում պահեք միայն մաքուր հագուստ, քանի որ մեկ անգամ կրած և կախված իրը միջատների կողմից վնասվելու մեծ հավանականություն ունի:
  • Կանոնավոր կերպով օդափոխեք պահարանը և մաքրեք փոշին:
  • Ծանր գործվածքները նախընտրելի է չկախել կախիչից, որպեսզի չլայնանան:
  • Սպիտակ բամբակյա իրերը կարելի է լվանալ բարձր ջերմաստիճանով, իսկ գունավորները միայն 30-40 աստիճանի տակ:

  • Լվանալուց առաջ բամբակյա իրերը պետք է շրջել հակառակ կողմով:
  • Բնական մետաքսը պետք է լվանալ միայն ձեռքով, գոլ, բայց ոչ տաք ջրի մեջ:
  • Մետաքսյա իրերը քամել չի կարելի:
  • Բնական մորթյա իրերը ցանկալի չէ լվանալ տան պայմաններում՝ մեծ է վնասելու հավանականությունը:
  • Յուրաքանչյուր լվացքից առաջ ճիշտ կլինի դասավորել հագուստը ըստ գույների և թելային կառուցվածքի:

  • Բարձրորակ լվացող միջոցների օգտագործումը խիստ կարևոր է:
  • Հագուստի վրայի շղթան պետք է փակել, նոր գցել լվացքի մեքենա, որպեսզի հարակից հագուստը չվնասվի:
  • Ժանյակով ներքնազգեստը, լողազգեստը և կրծկալները ճիշտ կլինի լվանալ հատուկ պարկի մեջ գցելուց հետո:
  • Անմիջապես մի փակեք լվացքի մեքենայի դուռը լվացքից հետո, թողեք այն չորանա և օդափոխվի:
user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m