Հագուստ

23.04.2020
Ինչպես ազատվել հագուստի մագնիսացումից դիտվել է 1267

Ինչպես ազատվել հագուստի մագնիսացումից

Ոտքերին կպչող կիսաշրջազգեստը, էլեկտրականացված թռչող մազերը, մետաղին դիպչելիս ՝ տհաճ էլեկտրական ցնցումները , դա ստատիկ էլեկտրաէներգիայի ձևավորման արդյունք են: Եվ ցուրտ եղանակի սկսվելուց հետո , այս խնդիրը շատ է հանդիպում:

Թե հանկարծ ձեռքի տակ չեղավ հակաստատիկ լաք, և միշտ չէ , որ նա անհրաժեշտ է, ապա այս իրավիճակի շտկման համար , ձեզ կօգնի որոշ օգտակար և ապացուցված եղանակներ։

Օգտագործեք մազերի լաք: Նման դեպքերում համարձակորեն կարող եք օգտագործեք մազերի լաք `որպես հակաստատիկ միջոց: Ստատիկ էլեկտրաէներգիան հագուստից հանելու համար , իրերը շրջեք դեպի ներս և դրեք այն հարթ մակերևույթի վրա: 30 սմ հեռավորությանից մի փոքր քանակությամբ լաք ցանեք հագուստի վրա , բարակ շերտով : Եվ վերջ , ձեր սիրած հագուստը կարելի է հագնել: Ուշադրություն. Այս մեթոդը խորհուրդ չի տրվում կիրառել մետաքսե , նուրբ գործվածքների դեպքում:

Սպիտակեղենի փափկեցուցիչ: Վերցրեք լաքի շիշը, լցրեք ջուր և ավելացրեք անհրաժեշտ քանակությամբ սպիտակեղենի փափկեցուցիչ (1 ճ. գ․ 100 մլ ջրի համար ) փաթեթի վրա նշված համամասնությամբ: Ցանեք այս խառնուրդը հագուստի վրա, մինչև մի փոքր խոնավանա: Նույնը կարելի է անել մազերի բալզամով :

Ձեռքի քսուք կամ մարմնի լոսյոն: Եթե շրջազգեստի փեշի կամ հագուստի հետ կապված խնդիրներ ունեք և նույնիսկ էլեկտրաֆիկացված մազերով, ապա ձեռքի ցանկացած ոչ յուղոտ կրեմ կարող է լուծել այդ խնդիրը: Քսեք մի քիչ կրեմ ձեր ոտքերի վրա (մերկ կամ զուգագուլպաների վրա ): Պետք է քսեք շատ բարակ շերտով : Կարող եք նաև թեթևորեն հարթեցնել ձեր մազերը խոնավացած ձեռքերով:

Օճառ: Որպեսզի զգեստի փեշը կամ տաբատը չկպչեն մարմնին, այդ խնդիր դուք կարող եք լուծել սովորական օճառով: Վերցրեք օճառի չոր կտոր, ներսից մոտավոր նկարեք ցանցի նման մի բան (շերտերի միջև հեռավորությունը մոտ 3 սմ է) : Քանի որ օճառը սպիտակ ծածկույթ է թողնում գործվածքների վրա, նախ փորձեք այս մեթոդը գործվածքների փոքր տարածքի վրա: Եթե հագուստի դիմային մասում օճառը տեսանելի չէ, ապա շարունակեք օճառով ցանց նկարել : Եվ մի անհանգստացեք, առաջին լվացքից հետք այն կանցնի : Հագուստի ՝ ստատիկ էլեկտրաէներգիայի դեմ օճառոի միջոցով պայքարը , իր ազդեցությունը կպահի մոտ մեկ օրվա ընթացքում:

Մետաղյա կախիչ: Վերցնում ենք մետաղյա կախիչը և դրա միջով անցկացնում ենք մեր հագուստը , փոխանցում նրան ստատիկ էլեկտրաէներգիան ։

Կարելի է նաև հագուստի ներսից ամրացնել բուլաֆկա: Չէ , սա չար աչքերից ազատվելու միջոց չէ: Բուլաֆկեն կանխում է հոսանքի լիցքը ։

Ջուր: Բայց ինչպես փոխարինել անտիստատիկը, եթե տանը չեք: Այդ դեպքում ձեզ կոգնի սովորական ջուրը: Թրջեք ձեր ձեռքերը և հարթեցրեք ձեր հագուստը: Ստատիկ էլեկտրաէներգիան կվերանա, բայց ոչ երկար ժամանակով :

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m