Հագուստ

21.04.2020
Ինչպես ճիշտ խնամել հագուստը դիտվել է 1157

Ինչպես ճիշտ խնամել հագուստը

Այսօր եկեք խոսենք այն մասին, թե ինչպես պետք է պատշաճ կերպով հոգ տանել հագուստի մասին , որպեսզի որքան հնարավոր է երկար ժամանակ օգտագործենք այն:

Հագուստի Խնամքի Կանոններ

Ահա որոշ կանոներ սիրելի հագուստների ճիշտ խնամքի համար , անկախ հումքից ։ Ցանկացած հագուստ լվանալուց արաջ կարդացեք , թե ինչ է գրված հագուստի պիտակի վրա : Արդյոք դա կարելի է լվացքի մեքենայով լվանալ , թե ձեռքով : Եթե այո, ապա ինչ ջերմաստիճանում: Եթե պիտակին նշված է , որ միայն քիմ մաքրման մԻջոցով է պետք է լվանալ հագուստը , ապա արեք այդպես , եթե այդ հագուստը շատ թանկ է ձեր համար ։

Մետաքս

Դուք հավանաբար գիտեք, որ մետաքսե իրերի խնամքի համար պահանջվում է հնարավորինս նուրբ մոտեցում եւ զգույշավորություն : Բայց ինչպես ապահովել այդ խնամքը ու մետաքսե հագուստի հետ ինչպես վարվել ։ Նախ մետաքսե հագուստների լվացման դեպքում չօգտագործել ոչ չոր փոշիներ, սպիտակեցնող նյութեր , հագուստը կգցի իր որակը ։ 10 րոպեից ավելի թրջած պահել , նույնպես խորհուրդ չի տրվում: Երբեք չի կարելի մրզել մետաքսե հագուստը ։Այն մի քանի տակ ծալեք և սեղմեք ձեր ափերի մեջ , որպեսզի ջուրը քամվի։ Դրանից հետո փռեք այն մաքուր սրբիչի վրա, թույլ տալով, որ սրբիչը կլանի խոնավությունը, և միայն դրանից հետո նրբորեն կախեք այն պարանից: Վերջապես,որպեսզի արդուկեք մետաքսե հագուստը այն ներսից շուռ տվեք,իսկ արդուկը դրեք ամենացածր ջերմաստիճանի վրա: Ավարտելուց հետո թողեք հագուստը սառչի, նախքան այն զգեսստապահարանում տեղավորելը՝ խուսփելով ծալքերից և կոտրվելուց:

Բուրդ

Գարնան կեսերից մինչև աշնան կեսեր ընկած ժամանակաշրջանը մեր սիրելի բրդյա հագուստները մեր տեսադաշտից դուրս են մնում ։Նրանք շատ տեղ են գրավում զգեստապահարաններում ,դրա համար էլ լվանալուց հետո ծալված վիճակում տեղավորում ենք տոպրակների մեջ ։: Եվ սա ճիշտ որոշում է ,քանի որ բրդյա հագուստը անհրաժեշտ է պաշտպանել խոնավությունից և հեռու պահել արևի ճառագայթներից : Բրդյա հագուստը լվանալու համար 20 րոպե թրջեք սառը ջրի մեջ ՝ օգտագործելով հեղուկ լվացող միջոց, մանկական շամպուն կամ օճառ: Ինչպես մետաքսը բրդյա իրերը նույնպես չի կարելի պինդ քամելը։Երբ որ ջուրը մի քիչ քամվի տարածեք այն մաքուր և չոր սրբիչի վրա,երբ այն խոնավությունը ներծծի փոխարինեք նորով։

Տրիկոտաժ

Տրիկոտաժե իրերը շատ հանգիստ կարող են մրցել մետաքսե իրերի հետ առավել քմահաճ գործվածքների խմբին դասվելով ։ Եթե ոչ գրագետ մոտեցում ցուցաբերվի այս իրերի հանդեպ, նրանք արագ կքորքոտվեն և կկորցնեն իրենց արտաքին տեսքը։Դրանից խուսափելու համար անհրաժեշտ է ճիշտ լվանալ նման հագուստները ։ 30 ° C- ից ոչ բարձր ջերմաստիճանում, հեղուկ լվացքի փոշով , որը չի պարունակում սպիտակեցնող նյութեր : Եթե նախատեսում եք օգտագործել լվացքի մեքենա, ընտրեք «Նուրբ լվացում» ռեժիմը և անջատեք պտտման գործառույթը կամ սահմանեք նվազագույն արագությունը: Նախապես ստուգելով կոճակների ամրությունը (առկայության դեպքում) և շրջելով հագուստը դեպի ներս: Չորացնելուց առաջ անհրաժեշտ է զգուշորեն ուղղել կտորը ,որպեսզի չորանալուց հետո ծալքեր չլինեն։Իսկ արդուկի ժամանակ արդուկեք թաց կտորի օգնությամբ կամ գոլորշով: Եվ ևս մեկ բան ՝ տրիկոտաժե հագուստը սիրում է օդը, այնպես որ մի լցրեք դարակները հագուստներով մինչև գագատնակետը ,այլ թող դրանք ընդարձակ լինեն:

Կաշի

Կաշվե իրերի խնամքի հիմնական կանոնը մանրակրկիտությունն է: Եթե իրը թրջվել է ,ապա այն նրբորեն սրբեք չոր շորով և թողեք այն չորանա ,միայն թե ոչ արևի տակ. Ի դեպ, անձրևոտ եղանակին, նախքան փողոց դուրս գալը ցանկալի է կաշվե բաճկոնին կամ վերարկույին ցողել ջրակայուն հեղուկ։ Եթե այնուամենայնիվ բիծեր են հայտնվել ձեր կաշվե հագուստի վրա,ապա կարող եք սրբել այն գլիցերինով թրջված կտորով:Նախապես փորձարկելով նախ աննկատելի փոքրիկ հատվածում : Պահեք կաշվե իրերը բնական նյութերից պատրաստված պայուսակների մեջ, օրինակ ՝ բամբակյա իրերի կամ սպիտակեղենի համար նախատեսված պայուսակների մեջ: դե իհարկե լվանալ դրանք անհնար է , այդ իսկ պատճառով մի խուսափեք քիմմաքրումից ։

Մորթի

Մաքուր մորթուց կարված վերարկուն իսկական շքեղություն է։ Որպեսզի ցուրտ ու ձյունառատ ձմռանը այն չկորցնի իր տեսքը անհրաժեշտ է հոգ տանել դրա մասին. Թաց մորթին պետք թափահարել և լավ օդափոխվող սենյակում կախվել, որպեսզի չորանա: Բացի այդ, մորթյա իրերը օդափոխության և սառը չոր օդի կարիք ունեն , ինչպես նաև ազատ են կախված իրենց տեղերում ,սեղմված չեն կաբինետի պատին կամ այլ իրերի վրա: Մորթյա գլխարկներ էլ պետք է պահպանենք հատուկ ծածկոցների մեջ, այլապես ձմռան սկզբին մենք կունենանք տարօրինակ տեսք ունեցող գլխարկ , որը կորցրել է իր ձևը:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m