Հագուստ

15.04.2020
Ինչպես լվանալ բրդե եվ կիսաբրդե տրիկոտաժ իրերը դիտվել է 507

Ինչպես լվանալ բրդե եվ կիսաբրդե տրիկոտաժ իրերը

Սպիտակ և բաց գունավոր բրդե ու կիսաբրդե տրիկոտաժը իրերը լվանալիս չպետք է սոդա և ալկալիով օճառ գործածել , որովհետև նույնիսկ ալկալիի աննշան քանակության դեպքում բուրդը թաղիքի նման լմկում է, դեղնում, կոշտանում, փխրուն է դառնում և արագ կերպով մաշվում է: Եռման ջուրը նույնպես քայքայում է բուրդը և փչացնում նրա գույնը: Բրդե և կիսաբրդե իրերը լվանալիս չպետք է տրորել, ոլորել, դրանից նրանք լմկում են, կորցնում են իրենց նախկին տեսքը։ Հյուսված իրերը լվանալիս պետք է ձեռքով թեթևակի մզել:

Բրդե և իրերը լվանալու համար խորհուրդ է տրվում գործածել լավորակ օճառի փոշի: Բրդե տրիկոտաժը լվանում են օճառի առատ փրփուրի մեջ, որի ջերմաստիճանը 40-45 աստիճանից բարձր չպետք է լինի: Ջուրը փափկացնելու համար կիրառվում է անուշադրի սպիրտ (մեկ դույլ ջրին' 3 ճաշի գդալ):

Շատ կեղտոտ տրիկոտաժը նախօրոք թրջում են օճառի լուծույթում (մեկ դույլ փափկեցված տաք ջրին' 30 գրամ օճառ կամ փոշի): Այդ լուծույթում իրերը թողնում են 3-4 ժամ: Ներկված բրդե տրիկոտաժե իրերը սովորաբար լվանում են առանց նախօրոք թրջոց դնելու։

Հաստ տրիկոտաժե իրերը լվանալու համար կարելի է գործածել մանանեխի ջրային նստվածքը: Մեկ դույլ ջրին պետք է վերցնել 100-150 գրամ չոր մանանեխ, ջրով հունցել, դնել մառլայի տոպրակի մեջ և տաք ջրում տրորել: Հեղուկը մինչև 40--50 աստիճան սառելուց հետո պետք է դատարկել նստվածքից և օգտագործել լվացքի համար։ Լվացված իրերը պարզաջրում են' սկզբոամ գոլ, ապա սառը ջրում: Նման ձևով կարելի է լվանալ նաև ներկված տրիկոտաժ իրերը:

Լվացված իրերը պետք է տաք ջրում մի քանի անգամ ողողել և առանց ոլորելու քամել, ապա մի քանի րոպե փաթաթած պահել խավոտ սրբիչի մեջ և այնուհետև խնամքով հարդարելով և անհրաժեշտ ձևը տալով, չորանալու համար փռել փափուկ գործվածքի վրա: Հյուսված շալերը լվանալուց հետո պետք է ձգել շրջանակի վրա կամ փռել հատակին գցված ` փափուկ գործվածքի վրա և ծայրերը խնամքով ձգելուց հետո չժանգոտող ամրացնել հատակին:

Հյուսված իրերը պետք է արդուկել հակառակ երեսից, վրան հաստ խոնավ կտոր փռելով: Հյուսված իրերը' կոֆտաները, ժակետները երբեք չպետք է ուսերից կախել: Դրանք պետք է պահել ծալված վիճակում, այլապես և տեսքը կկորցնեն:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m