Հագուստ

04.05.2020
Ինչպես մաքրել գլխարկները դիտվել է 970

Ինչպես մաքրել գլխարկները

Գլխարկները մաքրում են տարբեր ձևերով: Այսպես, ֆետրե գլխարկի (շլյապա) փայլ ստացած տեղերը կարելի է թեթևակի շփել հղկաթղթով կամ, այդ տեղերի վրա մանր աղ ցանելով, կոշտ խոզանակով մաքրել: Կարելի է օգտվել նաև անուշադրի սպիրտի և ջրի կիսախառնուրդով: Այդ լուծույթի մեջ մի փոքր կտոր կոպիտ մահուդ են թրջում և նրանով կեղտոտված տեղերը մաքրում, որից հետո գլխարկը մաքուր չոր շորով շփում են, չոր կոշտ խոզանակով մաքրում և չորացնում:

Ճարպոտված տեղերը և ճարպի կեղտաբծերը կարելի է մաքրել հավասար չափով իրար խառնած անուշադրի սպիրտի և դենատուրատի լուծույթով:

Աղվամազե և բրդե գդակները և բերետները խորհուրդդ չի տրվում լվանալ: Դրանք պետք է մաքրել բենզինով շաղախած այրած մագնեզիումով, այդ շաղախը խտություն պետք է ունենա: Սպիտակ գույնի բերետները, ինչպես և գդակները կարելի է մաքրել լավ որակի կարտոֆիլի ալյուրով: Գլխարկին մի քանի անգամ օսլա (կամ պաստա) են քսում և ապա խնամքով թափ տալիս:

Սպիտակ ծղոտե գլխարկները սկզբում խոզանակի օգնությամբ գոլ օճառի լուծույթով և ջրով լվանում են, այնուհետև գլխարկը սպիտակեցնելու համար այն թրջում են ջրածնի պերօքսիդի 3 տոկոսանոց լուծույթով, չորացնում են և ոչ տաք արդուկով արդուկում:

Գլխարկները կարելի է սպիտակեցնել նաև ջրում բաց արած աղաթթվով (5-6 տոկոսանոց լուծույթ): Այդ լուծույթով գլխարկը խոզանակի օգնությամբ մաքրում են և, այնուհետև, քիչ քանակությամբ անուշադրի սպիրտ խառնած ջրով լվանում:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m