Հագուստ

22.04.2020
Ինչպես մաքրել կեղտաբծերը հագուստի վրայից #1 դիտվել է 184

Ինչպես մաքրել կեղտաբծերը հագուստի վրայից #1

Կեղտաբծեր մաքրելու համար սկզբում հարկավոր է փորձել ամենահասարակ միջոցը' օճառի գոլ լուծույթը: Ատամի խոզանակը կամ լաթը թաթախում են այդ լուծույթի մեջ և դրանով շփում են նախօրոք փոշուց մաքրված կեղտաբծի տեղը, որից հետո մաքուր ջրով լվանում են, չորացնում և արդուկում:

Եթե նման ձևով մաքրելիս չեն վերանում, հարկավոր է կիրառել ավելի գործուն միջոցներ: Ընդ որում անհրաժեշտ է պահպանել հետևյալ կանոնները: Նախ և առաջ պետք է հագուստը փոշուց մաքրել (այլապես մաքրումից վրա կարող են գորշ բծեր գոյանալ): Կեղտաբծերը մաքրելիս պետք է կեղտաբծի հակառակ երեսի տակ սպիտակ մաքուր լաթով փաթաթված մի փոքրիկ տախտակ դնել: Եթե հագուստը աստառ ունի, ապա պետք է այն քանդել և տախտակը դնել աստառի և գործվածքի միջև:

Ճարպի կեղտաբծերը մաքրում են լուծիչներով ՝ բենզինով, սկիպիտարով , կամ վաճառքում գտնվող կեղտաբծեր մաքրող հեղուկով, որը տարբեր տեսակի լուծիչների խառնուրդ է: Այդ լուծիչների հետ պետք է զգույշ վարվել, որովհետև դրանք հեշտ ցնդող են և կրակի համար վտանգավոր: Ուստի դրանք պետք է պահել խցանով ամուր փակվող շշի մեջ, և մաքրումը կատարել լավ օդափոխված սենյակում, ըստ որում այդ ընթացքում չպետք է կրակ վառել, որովհետև նույնիսկ լուցկու բոցից լուծիչի գոլորշիները կարող են բռնկվել:

Ճարպի թարմ կեղտաբծերը մաքրելուց առաջ խորհուրդ է տրվում դրանց վրա և տակին 2-3 ծալ ծծիչ թուղթ դնել և ոչ շատ տաք արդուկով արդուկել , այդ դեպքում ճարպի մեծ մասը թուղթը ներծծում է: Այնուհետև կեղտաբիծը վերջնականապես մաքրում են բենզինով կամ կեղտաբծերը հանող լուծույթով: Նման ձևով կարելի է մաքրել նաև մոմի և բնաճարպի կեղտաբծերը, միայն այն տարբերությամբ, որ արդուկելուց հետո կեղտաբիծը պետք է շփել բնափոխված (денатурованный) սպիրտով:

Հաճախ ոչ հմտորեն մաքրելիս լուծիչի հետո մաքրված շուրջը «կեղտապսակ» է առաջանում: Նման դեպքերում, այն նույնպես պետք է բենզինով մաքրել: Որպեսզի մաքրելիս «կեղտապսակներ» չառաջանան, պետք է կեղտաբիծը եզրերից դեպի ներս մաքրել և բենզինով թրջելուց հետո այն ծծիչ թղթով ծածկել և տաք արդուկով սեղմելով արդուկել:

Ճարպի հնացած կեղտաբծերը մաքրում են նախ' բենզինով , այնուհետև' օճառով:

Յուղաներկի կեղտաբծերը , եթե նրանք թարմ են, կարելի է հեշտությամբ մաքրել սկիպիտարով կամ մաքուր նավթով: Դրա համար կեղտոտված տեղը թրջում են լուծիչներից որևէ մեկի մեջ թաթախած բամբակով, այնուհետև անուշադրի սպիրտով շփում են մինչև լրիվ մաքրվելը: Յուղաներկի հնացած պետք է սկիպիտարով թըրջել և ներկը կակղելուց հետո խմելու սոդայի թունդ լուծույթով մաքրել, որից հետո գոլ ջրով խնամքով լվանալ:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m