Հագուստ

02.06.2020
Ինչպես մաքրել կեղտաբծերը հագուստի վրայից #2 դիտվել է 1283

Ինչպես մաքրել կեղտաբծերը հագուստի վրայից #2

Ձվի կեղտաբծերը մաքրում են գլիցերինի և անուշադրի սպիրտի խառնուրդով (4 մաս գլիցերինին' 1 մաս անուշադրի սպիրտ): Զվի կեղտաբիծը մաքրելիս առաջացած «կեղտապսակը» թեթևակի շփում են բենզինով, իսկ չորացնելուց հետո այդ տեղը լվանում են օճառի զոլ լուծույթով:

Մրգերից առաջացած կեղտաբծերը եթե նրանք թարմ են, մաքրում են տաք ջրով: Օգտակար է կեղտոտված տեղը մի քանի րոպե կաթի մեջ պահել և այնուհետև լվանալ: Հընացած կեղտաբծերը մաքրում են լիմոնի կամ թրթնջկաթթվով (1 բաժակ ջրին' 2 գրամ), որից հետո գոլ ջրով խնամքով լվանում են: Եթե հետքեր են մնում (հատկապես սպիտակ գործվածքներին) մաքրում են ջրածնի պերօքսիդի և անուշադրի սպիրտի խառնուրդով (մեկ բաժակ տաք ջրին' մեկ թելի գդալ), հետո լվանում են: Մրգերից առաջացած կեղտաբծերը կարելի է մաքրել նաև թեթևակի տաքացված բնափոխված սպիրտով:

Ձկից, կաթից, պահածոներից և սոուսից առաջացած կեղտաբծերը եթե նրանք թարմ են, կարելի է հեշտությամբ մաքրել օճառաջրով և այնուհետև գոլ ջրով լվանալով: Հնացած կեղտաբծերը պետք է բամբակի օգնությամբ ներծծել տալ գլիցերինով և որոշ ժամանակից հետո գոլ ջրով լվանալ: Նուրբ մետաքսե գործվածքների վրայից մաքրելու համար շատ լավ միջոց է գլիցերինի և ջրի հավասար խառնուրդը, որին ավելացվում է մի քանի կաթիլ անուշադրի սպիրտ: Սակայն այդ խառնուրդը գործածելուց առաջ պետք է ստուգել' գործվածքը գունաթափվում է թե ոչ ։

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m