Հագուստ

12.04.2020
Ինչպես մաքրել կեղտաբծերը հագուստի վրայից #4 դիտվել է 1647

Ինչպես մաքրել կեղտաբծերը հագուստի վրայից #4

Խոտից առաջացած կեղտաբծերը եթե նրանք թարմ են, հագուստի վրայից կարելի է մաքրել քիչ քանակությամբ անուշադրի սպիրտ ավելացրած գոլ լուծույթով լվանալու միջոցով: Հնացած կեղտաբծերը մաքրում են բնափոխված սպիրտով։

Բրդե գործվածքներից մաքրելու համար խորհուրդ է տրվում օգտվել ջրում բաց արած գլիցերինի և անուշադրի սպիրտի լուծույթից (1 բաժակ ջրին' 20 գրամ գլիցերին և 10 գրամ անուշադրի սպիրտ): Կեղտաբիծը մաքրելուց հետո այդ տեղը գոլ, փափկեցրած ջրով լվանում են, չորացնում և արդուկում:

Արյան կեղտաբծերը եթե նրանք թարմ են, կարելի է մաքրել դրանք լվանալով սկզբում սառը ջրով, իսկ ապա գոլ օճառաջրով: Կեղտաբծերը երբեք չպետք է տաք ջրով լվանալ. հակառակ դեպքում դրանք շատ դժվար կլինի մաքրել: Կեղտաբծեր սպիտակեղենը լվանալուց առաջ անհրաժեշտ է մի քանի ժամ թողնել սառը ջրում: Հնացած կեղտաբծերը մաքրելու համար դրանք սկզբում շփում են ջրում բաց արած անուշադրի սպիրտով, ապա բորաքսի լուծույթով (1 բաժակ ջրին' 1 թելի գդալ), որից հետո ջրով լվանում են: Նուրբ մետաքսե գործվածքներից կեղտաբծերը ամենից լավ է մաքրել տառը ջրում կարտոֆիլի օսլա լով: Կեղտաբիծը ծածկում են օսլայով և թողնում են, որ չորանա, որից հետո օսլան հեռացնում են և գործվածքը սովորական ձևով լվանում:

Քրտինքից առաջացած կեղտաբծերը (սպիտակեղենի վրա և թևատակերում), եթե միայն գործվածքի գույնը չի քայքայվել, կարելի է մաքրել լուծույթով (1 բաժակ ջրին' 1 թելի գդալից պակաս, հիպոսուլֆատը վաճառվում է պիտույքների խանութերում)։ Կեղտաբիծը մաքրվելուց հետո մաքրված տեղը լվանում են եռացրած գոլ ջրում: Մետաքսե աստառի վրայից այդպիսի կեղտաբծերը մաքրում են անուշադրի սպիրտի և կիսախառնուրդով. սպիտակ մետաքսե համար խորհուրդ է տրվում նշված խառնուրդին ավելացնել ջրածնի պերօքսիգ: Բրդե գործվածքների վրայից կեղտաբծերը սկզրում շփում են օճառաջրում թրջած խոզանակով, հետո ջրում լվանում են , այնուհետև լրացուցիչ կերպով թրջում են ջրում բաց արած թրթնջկաթթվի լուծույթում (1 բաժակ ջրին 1 թեյի գդալ):

Բորբոսի կեղտաբծերը բամբակե և վուշե գործվածքների վրայից մաքրում են օճառով և սոդայով տաք ջրով լվանալու միջոցով: Լավ միջոց է նաև անուշադրի սպիրտը (5 մաս ջրին' 1 մաս սպիրտ), որով շփում են: Եթե նշված կեղտաբիծը չի մաքրվում, ապա սպիտակ գործվածքեղենը մաքրում են ջրածնի պերօքսիդի և անուշադրի սպիրտի (1 բաժակ գոլ ջրին' 1 թե լի գդալ): Ներկված բրդե և մետաքսե գործվածքների համար վերցնում են մաքուր սկիպիտար, որի մեջ բամբակը թրջում են և կեղտաբիծը շփում, այնուհետև, եթե հետքեր են մնացել, այն շփում են օճառաջրով և գոլ ջրով լվանում:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m