Հագուստ

29.04.2020
Ինչպես մաքրել կեղտաբծերը հագուստի վրայից #5 դիտվել է 361

Ինչպես մաքրել կեղտաբծերը հագուստի վրայից #5

Ժանգի կեղտաբծերը եթե նրանք թույլ են, կարելի է մաքրել լիմոնի հյութով, որով կեղտաբիծը մի քանի անգամ թրջում են և արդուկի կամ թեյամանի տաք կողին կպցնելով ոչ-լրիվ չորացնում, որից հետո ջրով լվանում են:

ժանգի հնացած կեղտաբծերը կարելի է մաքրել գինեքարաթթվի թունդ լուծույթով (1 բաժակ ջրին 1 թեյի գդալ) : Հագուստի կեղտոտված մասը մի քանի րոպե սուզում են թեթևակի տաքացրած թթվի լուծույթի մեջ, որից հետո ջրով լավ լվանում են:

Թանաքի կեղտաբծերը (մանուշակագույն) սպիտակ գործվածքների վրայից կարելի է լիմոնի հյութով կամ գինեքարաթթվով: Գունավոր գործվածքների դեպքում պետք է գործածել գլիցերինի և բնափոխած սպիրտի խառնուրդ (5 մաս սպիրտ և 2 մաս գլիցերին): Մաքուր բրդե և բնական մետաքսե գործվածքների վրայից թանաքի կեղտաբծերը ամենից լավ է մաքրել բնափոխված սպիրտով, որի վրա մի քիչ աղաթթու է ավելացվում (1 ճաշի գդալ բնափոխած սպիրտին' 2-3 կաթիլ աղաթթու): Մաքրելուց հետո անհրաժեշտ է մաքրված տեղը ջրով խնամքով լվանալ: Այլ տեսակի գործվածքները չի կարելի այդ ձևով մաքրել: Թանաքի կեղտաբծերը կարելի է մաքրել նաև ջրում բաց արած անուշադրի սպիրտով և կերակրի սոդայով (1 բաժակ ջրին' 1-2 թեյի գդալ):

Ածուխի, մրի, մոխրի կեղտաբծերը մաքրում են սկիպիտարով, սկզբում թրջում են մաքուր սկիսլիտարի մեջ և լաթով շփում, որից հետո գործվածքը շփում են օճառի ջրի մեջ թրջած խոզանակով և սովորական ձևով լվանում:

Խիստ կեղտոտված իրերի համար օգտագործում են սկիպիտարի և հում ձվի դեղնուցի խառնուրդ։ Այդ խառնուրդը թեթևակի տաքացնում են և նրանով շփում, որից հետո գոլ ջրով և օճառով լվանում։

Ճանճի կեղտաբծերը մաքրում են ջրի հետ խառնած անուշադրի սպիրտով, որից հետո լվանում են ջրով։ Հին կեղտաբծեր ունեցող իրերը մի քանի ժամ թողնում են օճառի լուծույթի մեջ, որին քիչ քանակությամբ մաքուր բենզին են ավելացնում: Գործածելուց առաջ այդ խառնուրդը թափահարելով լավ խառնում են: Այդ լուծույթից հանելուց հետո կեղտաբծերը մաքրում են օճառաջրում թրջած խոզանաով:

Տաք արդուկից առաջացած բծերը բամբակե և վուշե գործվածքների վրայից մաքրում են ջրածնի պերօքսիդի օգնությամբ (եզակի դեպքերում քլորակրով, որովհետև վերջինս շատ խիստ է ազդում սպիտակեղենի վրա): 1 բաժակ գոլ ջրին վերցնում են 1 թեյի գդալ ջրածնի պերօքսիդ և 1/3 թեյի գդալ անուշադրի սպիրտ: Այդ լուծույթով գործվածքը շփում են և հետո ջրով լվանում:

Տաք արդուկից առաջացած բծերը ներկված բամբակյա, բրդյա և մետաքսյա գործվածքների վրայից մաքրում են բնափոխված սպիրտով:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m