Հագուստ

21.04.2020
Ինչպես օսլայել սպիտակեղենը դիտվել է 963

Ինչպես օսլայել սպիտակեղենը

Սպիտակեղենը օսլայում են, որպեսզի այն ձեռք բերի արտաքին գեղեցիկ տեսք: Օսլայած սպիտակեղենը ուշ է ճմրթվում և կեղտոտվում: Հագնելու սպիտակեղենը խորհուրդ չի տրվում օսլայել, որովհետև այդ դեպքում նրա օդաթափանցելիությունը վատանում է::

Սպիտակեղենը օսլայելու երեք ձև կա. փափուկ, միջին և կոշտ:

Փափուկ մշակման համար (բլուզկաներ, զգեստներ, բատիստից, շիֆոնից, մարկիզետից, զեֆիրից, հագուստներ և իրերը) 1 լիտր ջրին վերցնում են 1/2-ից մինչև 1 թեյի օսլա, միջին մշակման համար (սփռոցներ, անձեռտցիկներ, պատյաններ, անկողնի սպիտակեղեն, ամառալին պիջակներ) վերցնում են 1 թեյի կամ մի քիչ ավելի: Այդ ձևի մշակումների համար բոլորից լավ է կարտոֆիլի կամ եգիպտացորենի օսլա:

Կեղտոտված օսլան պետք է նախօրոք մաքրել: Այդ արվում է այսպես. օսլան լցնում են սառը ջրի մեջ, թողնում, որ այն նստի ամանի հատակին, երեսից ջուրը թափում և գդալով օսլայի երեսի շերտից կեղտը հավաքում կամ քամիչով քամում:

Օսլայի խյուսը հետևյալ կերպ է պատրաստվում: Օսլան բաց են անում քիչ քանակությամբ ջրի մեջ: Ստացված մասսան լցնում են եռման ջրի մեջ և խնամքով խառնում որպեսզի լուծույթը հավասար խտության լինի: Խյուսը պետք է թափանցիկ և կպչուն լինի: Եթե խյուսը պղտոր է և անհրաժեշտ չափով կպչուն չէ, ապա անհրաժեշտ է այն 5 րոպե եռացնել:

Պատրաստի խյուսին սառը լողակաջուր են ավելացնում և լավ խառնում: Հագուստը դնում են այդ լուծույթի մեջ , այնպես որ հավասարաչափ ներծծվի ,այնուհետև չորացնում ։ Չորացրած իրերի վրա թեթևակի ջուր են ցանում , մի քիչ թողնում և ապա արդուկում, օսլայած սպիտակեղենը պետք է արդուկել ոչ շատ տաք արդուկտվ:

Օձիքները, մանժետները, վերնաշապիկների կրծքամասը և այլն, խորհուրդ է տրվում օսլայել կոշտ մշակման եղանակով: Դրա համար վերցնում են 50 գրամ բրնձի, կարտոֆիլի կամ եգիպտացորենի (լավ է վերջինը) օսլա և խառնում հն 1 լիտը սառը ջրի մեջ: Ստացվում է օսլայի կաթ: Այնուհետև 1 բաժակ տաք ջրի մեջ լուծում են 15 գրամ բորակ, լուծույթը սառեցնում են և այն աստիճանաբար օսլայի կաթի մեջ լցնելով լավ խառնում են: Որպեսզի օսլան լավ լինի, 1 - 2 ժամ թողնում են հանգստանա, ապա նորից խառնում են:

Որպեսզի օձիքները օսլայով լավ ներծծվեն, դրանք ձեռքերով լավ տրորում են, ապա մզում և մաքուր սպիտակ շորի մեջ փաթաթում: Արդուկելիս օձիքները դնում են արդուկելու տախտակի կամ սեղանի վրա և ավելորդ օսլան հեռացնելու համար բամբակյա խոնավ գործվածքով շփում: Այնուհետև օձիքները ուղղում են այնպես, որ նրանց ծայրերը և օղանցքերը համնկնեն: Քանի դեռ օձիքը խոնավ է, այն արդուկում են առանց արդուկը սեղմելու, այնուհետև ամուր են սեղմում:

Երբ արդեն օձիքը արդուկված է, արդուկի եզրով նշում են ձախակողմյան ծալվածքը և ծալում են այն: Նրա ծայրերը երեսի կողմից նորից արդուկում են: Օձիքը կլորացնում են արդուկի եզրով, կենտրոնից դեպի կողմերը տանելով: Օսլայած օձիքների վրայի դեղին բծերը մաքրում են ջրում լուծված ջրածնի պերօքսիդով:

Վերնաշապիկները սկզբում օսլայում են փափուկ կամ միջին մշակման եղանակով, իսկ ապա մանժետները, կուրծքը և օձիքը' կոշտ մշակման եղանակով:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m