Հագուստ

09.04.2020
Ինչպես պահել հագուստը ՝ փոքր բնակարանում դիտվել է 871

Ինչպես պահել հագուստը ՝ փոքր բնակարանում

Փոքր տները, մանավանդ, եթե ոչ թե մեկ մարդ է ապրում, այլ մի ամբողջ ընտանիք , հագուստի պահեստավորման ժամանակ դա իսկական խնդիր է դառնում: Պահարաների պարբերաբար մաքրումը, ցավոք, չի լուծի հարյուրավոր իրեր դասավորելու հարցը: Ի վերջո, պահարաններում տեղ չլինելու պատճառով , երբեմն սահմանափակում ենք մեզ նոր հագուստ ձեռք բերելու հարցում:

Ինչպե՞ս ձեր կյանքը դարձնել ավելի հաճելի, իսկ ապրելու համար նախատեսված տարածքն ավելի ազատ և կանոնավոր:

Ինչպե՞ս խուսափել բնակարանի խառնաշփոթությունից և նույնիսկ փոքր բնակարաններում պահպանել ` իրերի դասավորությունը :

Մենք առաջարկում ենք խնդրի լուծումը սկսել ոչ թե տարածքի ընդարձակմամբ (ավելի լայն դարակաշարեր, տան խոռոչներում դարակների ավելացումով և այլն), այլ առկա բնակելի տարածքի ավելի արդյունավետ օգտագործմամբ:

Սեզոնային հագուստի պահեստավորում

Այս կատեգորիան ներառում է այն ամենը, ինչ ոչ միշտ ենք օգտագործվում . ամառային հանդերձանքներ, երկսեզոնային և ձմեռային հագուստը: Մենք հազվադեպ ենք օգտագործում այն, և պետք է լինում անընդհատ պահել: Բնականաբար, տրամաբանական կլինի սեզոնային հագուստը օգտագործելուց հետո՝ բաճկոնները, պալտոները , գլխարկները , տաք շարֆերը, թեթև սարաֆաններ , զգեստները, տաբատներ պահելու այն պահարաններում , որոնք ամեն օր չեք օգտագործում և տվյալ եղանակի հագուստ ընտրելիս , չխանգարեն մեզ ։

 

Մենք առաջարկում ենք ձեզ հագուստի դասավորման համար ՝ տարածքի օպտիմալ օգտագործման տարբերակներ

Բաճկոների և հաստ սվիտերների համար կարող եք օգտագործել վակումային պայուսակներ: Վակումային պայուսակները մի քանի վայրկյանում իրերի կույտը ՝ կբարակեցնեն և կթեթևացնեն , որոնք շատ քիչ տեղ կգրավեն պահարաններում կամ մահճակալի ՝ հագուստի համար նախատեսված թաքստոցներում :

Անթափանց տուփերի կամ պայուսակների տեսանելի կողմի վրա ՝ խորհուրդ է տրվում գրել նրա պարունակությունը կամ լուսանկարի տեսքով փակցնել վրան։ Այդ դեպքում հարկավոր չի լինի բոլոր տուփերը քանդել ՝ ձեր ուզած տաբատը կամ սվիտեր որոնելու համար: Օգտագործեք ձեր տան ցանկացած ազատ տարածություն. Մահճակալների և բազմոցների տակի թաքստոցները , պահարանների վերին դարակներ , իրերի համար պատրաստված բնակարանի խոռոչները:

Որպեսզի այդ տարածքները հարմար և կոկիկ դասավորված լինեն, ձեր հագուստը փաթեթավորեք տուփերի և հագուստների համար նախատեսված պայուսակներում ։ Ընտրեք ձեզ հարմար պայուսակների մոդելներ, ցանկալի բարձրությամբ / լայնությամբ ։ Հանդերձարանների պահարանների վերին հատվածը այնքան լայն է, որ ցանկացած տարբերակով կարող ենք այն լրացնել:

Եթե մահճակալների տակ և պահարաններում այլևս ազատ տարածքներ չկա՞ն : Ապա օգտագործեք տան ազատ անկյունները ` կոշտ տուփերով կամ ոճավորված սունդուկներով դասավորք հագուստը : Ամուր պլաստիկ զգեստապահարանային դարակներով, որոնք ընտրվում են նույն ոճով և միմյանց վրա դասավորված , կարող են հագուստի հիանալի պահոցներ դառնալ ։

Անհրաժեշտության դեպքում, զգեստապահարանների պահոցները կարող եք փոխել տեղերով կամ վերդասավորել հավաքված իրերը ։ Ցանկացած հետաքրքիր գաղափար կարող է ազդել բնակարանի ՝ կոկիկության և իրերի ճիշտ դասավորման վրա:

Ցանկանում եք բնակարանի համար գնել նոր աթոռնե՞ր: Փոքր բնակարանի համար ձեզ կարաջարկենք ավելի օպտիմալ լուծում `կոմպակտ պահոցով փափուկ աթոռներ , որի ներսում ՝ նստատեղի տակի տեղակայված է իրերի պահոց: Նման պահոցով փափուկ աթոռներ շատ նորաձև են : Նման աթոռներում հագուստը պահելու համար , պետք է նախապես փաթեթավորեք , որպեսզի պաշտպանեք այն փոշուց:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m