Հագուստ

20.04.2020
Ինչպես պահպանել բրդե եվ մորթե հագուստը դիտվել է 542

Ինչպես պահպանել բրդե եվ մորթե հագուստը

Բրդե և մորթե հագուստը պետք է պահպանել չոր տեղում, բայց վառարաններից հեռու: Մորթե վերարկուն լավ է պահել պահարանում կախված վիճակում: Փոշուց և ցեցից պահպանելու համար ամենից լավ է դրանք դնել հաստ կտորից պատրաստված պատյանների մեջ կամ ուղղակի փաթաթել թղթով: Խորհուրդ է տրվում թուղթը նախօրոք թրջել բենզինում կամ նավթում բաց արած ԴԴՏ-ի լուծույթով: Բրդե կամ մորթե հագուստի գրպաններում պետք է դնել նաֆթալինով կամ ԴԴՏ-ով լի փոքրիկ տոպրակներ, այդ տոպրակները կարելի է կարել նաև աստառին:

Հագուստըը սնդուկներում, ճամպրուկներում պահելու դեպքում, խորհուրդ է տրվում նույնպես օգտագործել ԴԴՏ-ով ծծեցրած թուղթը: Այդ թղթով հագուստը փաթաթում են: Նաֆթալինը կամ ԴԴՏ-ն ցանում են ոչ թե հագուստի վրա, այլ թղթի վրա:

Ցեցի դեմ պայքարը գործուն կարող է լինել այն դեպքում, եթե պարբերաբար թափ տալ, չորացնել և նաֆթալին կամ ԴԴՏ ցանել ոչ միայն արժեքավոր հագուստին, այլ նաև էժանագին, հնացած հագուստին, որոնք շատ հաճախ չեն պահպանվում ցեցից:

Թե' նաֆթալինը և թե' ԴԴՏ-ն թույլ ազդեցություն ունեն ցեցի ձվիկների վրա և դրանք ոչնչացնելու համար հագուստը պետք է թափ տալ, այնուհետև չորացնել:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m