Հագուստ

24.04.2020
Ինչպես պաշտպանել հագուստը ցեցերից դիտվել է 575

Ինչպես պաշտպանել հագուստը ցեցերից

Շատ հաճախ հագուստը փչանում է ոչ թե այն սխալ խնամելու, այլ ցեցերի պատճառով, որոնց հատկապես հանդիպում ենք ամռան ամիսերին։ Ցեցն ունակ է շատ կարճ ժամանակահատվածում փչացնել հանդերձապահարանում խնամքով պահված բնական գործվածքից կարված հագուստները։

Հնդկական յասաման

Հնդկական յասամանն ունի մարդկանց հաճելի շատ նուրբ բույր, սակայն միևնույն ժամանակ գերազանց պայքարում է ցեցերի դեմ։ Բույսի թարմ տերևները կարող եք դնել պահարանում և վերջնականապես ազատվել միջատներից։ Ի դեպ, նույն բույսի եթերային յուղը նույնպես պակաս ազդեցություն չի ունենում։

Ի՞նչ անել

Բամբակը թրջում ենք եթերային յուղով և դնում այն հատվածներում, որտեղ նկատում ենք ցեցերի կուտակումներ։

Մայրու ծառի կեղև

Ցեցը չի սիրում փշատերև ծառեր ու հատկապես մայրի ծառ, որի կեղևը հիանալի բնական միջոց է պահարանից բոլոր «անցանկալի հյուրերին» հեռացնելու համար։

Ի՞նչ անել

Պահարանի տարբեր հատվածներում կախում ենք մայրու ծառի կեղևով լի փոքրիկ կտորե պարկեր։

Քացախ

Ցեցի դեմ պայքարող միջոցներից է նաև քացախը։

Ինչպե՞ս այն օգտագործել

1 ճ/գ սպիտակ քացախը խառնում ենք ջրի հետ հավասար քանակությամբ և թեթևակի մաքրում հանդերձապահարանը։ Հարկավոր է զգուշանալ քացախով լուծույթը հագուստի վրա թափելուց, այլապես հետքերից խուսափելն անհնար կլինի։

Բույրաբարձիկ անուշաբույր բույսերով

Նարդոսը (լավանդա) ցեցի դեմ լավագույն բույսերից մեկն է։ Պակաս արդյունավետ չեն նաև ուրցն ու հազրեվարդը։

Ի՞նչ անել

Թարմ կամ չորացրած բույսերից պատրաստում ենք բույրաբարձիկ (այն չպետք է լինի կտորից) և դնում հանդերձապահարաններում։

Դարչին

Ինչպես գիտենք, դարչինն ունի անուշ, բայց չափազանց սուր հոտ, ինչի շնորհիվ կարողանում է հագուստից հեռու պահել ցեցերին։

Ինչպե՞ս օգտագործել
Դարչնի ձողիկները լցնում ենք պոլիէթիլենային թաղանթի մեջ ու դնում հանդերձապահարանի դարակների վրա։

Դափնու տերև

Դափնու տերևներն ունեն սուր հոտ, ինչի շնորհիվ գրգռիչ ազդեցություն են ունենում միջատների վրա։ Դրեք դրանք հանդերձապահարանում ցեցերին վախեցնելու համար։

Սփրեյ ցեցի դեմ

Եթե ցեցն արդեն հասցրել է վնասել հագուստը, օգտագործեք եթերային յուղեր։

Ի՞նչ անել
Պուլվիզատորի մեջ լցնում ենք 0,5 լ մաքուր ջուր և ավելացնում մի քանի կաթիլ նարդոսի կամ անանուխի եթերային յուղ։

 

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m