Հագուստ

30.04.2020
Կաշվե իրերի խնամքը դիտվել է 2326

Կաշվե իրերի խնամքը

Կաշվե իրերը, ինչպես նաև կաշվե կոշիկները պահպանելու համար անհրաժեշտ է դրանք ժամանակին մաքրել կեղտից և փոշուց: Եթե կաշվե իրերը թրջվել են, դրանք պետք է մաքրել չոր շորով: Վառարանների մոտ չպետք է չորացնել, դրանից իրերը փչանում են։ Չորացած, կոշտացած կաշվին խորհուրդ է տրվում քսել ճարպային տարբեր նյութեր' գերչակի յուղ, ձկան յուղ և այլն, ինչպես նաև մոմ: Այդ նյութերը բարակ շերտով քսում են կաշվին այնպես, որ ճարպային բծեր չմնան:

Կաշվե կոշիկը պետք է մաքրել հանելուց անմիջապես հետո, մազելուց առաջ պետք է մաքրել կեղտը և փոշին: Կոշիկը պետք է մաքրել շաբաթական 2 անգամից ոչ պակաս: Գունավոր կաշվի համար են անգույն կրեմ:

Որպեսզի կոշիկը չճռա, պետք է կոշկատակին հալած յուղ քսել, լավ է քսել վուշի կամ արևածաղկի ձեթ։ Կոշիկները և կաշվե մյուս իրերը պետք է պահպանել չոր և հնարավորին չափ զով տեղում, որտեղ արևի լույս չի թափանցում: Լաքապատ կաշվից պատրաստված կոշիկները լավ պահպանվելու համար ամռանը դրանք պետք է պահել թղթում փաթաթած վիճակում: Խորհուրդ է տրվում նաև կոշիկի մակերեսին քսել լանոլինի կրեմ:

Սպիտակ գործվածքից երես ունեցող կոշիկները չպետք է լվանալ, դրանից նրանք ծրմովում են և ձևը կորցնում: Այդ կոշիկները պետք է միայն մաքրել: Կոշիկները նախօրոք լավ չորացնելուց հետո, կոշտ խոզանակով մաքրում են կեղտը և փոշին, իսկ կեղտաբծերը մաքրում են բենզինով: Այնուհետև ատամի խոզանակով բարակ շերտով ատամի փոշուց և օճառի լուծույթից պատրաստված ջրիկ պաստայանամնա խառնուրդ են քսում: Որից հետո կոշիկը չորացնում են և փափուկ խոզանակով թեթևակի շփում:

Զամշե կոշիկները հաճախ փայլ են ստանում և կորցնում իրենց գեղեցիկ տեսքը: Կոշիկի նախկին տեսքը վերականգնելու համար հարկավոր է փայլ ստացած տեղերը շփել հղկաթղթով, կերակրի չոր աղով կամ թանաքի ռետինով, իսկ այնուհետև, մաքրել խոզանակով (հատուկ ռետինե խոզանակներ վաճառվում են): Կարելի է նաև սկզբում մաքրել ջրի և անուշադրի սպիրտի խառնուրդում թրջած լաթով, իսկ հետո մանրահատիկ հղկաթղթով:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m