Հագուստ

10.04.2020
Խնամք բրդե հագուստի և զամշե զեռնոցների համար դիտվել է 687

Խնամք բրդե հագուստի և զամշե զեռնոցների համար

Ինչպես մաքրել զամշե զեռնոցները

10 տոկոսանոց անուշադրի սպիրտը լուծում են չորս անգամ շատ ջրի մեջ և լուծույթի մեջ թրջած բամբակով սրբում, լուծույթը կեղտոտվելիս այն փոխում են, այնուհետև ձեռնոցը շփում են մաքուր ջրում կամ քացախաջրում (1 ջրին' 1 թեյի գդալ) թրջած բամբակով: Կարելի է մաքրել նաև կաթի և կերակրի սոդայի խառնուրդով (1 բաժակ կաթին' 1 թելի գդալ սոդա) կամ կաթի և անուշադիր սպիրտի խառնուրդով:

Ինչպես արագ նորոգել բրդե հագուստը

Եթե բրդե հագուստը մեխի կամ այլ սուր տեղ կպչելով պատռվել է, այն կարելի է հետևյալ ձևով հեշտությամբ նորոգել: Պատռվածքի եզրերը որքան կարելի է իրար մոտեցնել, ապա վերցնել նույն գործվածքի մի փոքր կտոր, նրա վրա ձվի սպիտակուց քսել, այն դնել պատռվածքի վրա և տաք արդուկով հակառակ երեսից արդուկել: Գործվածքը սոսնձելու ամենալավ միջոցը հագուստի համար նախատեսված սոսինձն է: Պատռվածքի եզրերը թրջում են գոլ ջրով, քամում. վրան երկու շերտ սոսինձ քսում և օդում չորացնում այնքան ժամանաև, մինչև որ սոսինձը կպչուն դառնա : Դրանից հետո սոսնձած եզրերը միացնում են իրար և դնելով տաք արդուկ, այն 2-3 վայրկյան սեղմած պահում են: Այնուհետև արդուկը վերցնում են և 10-15 վայրկյանից հետո նորից դնում սոսնձած տեղի վրա:Այդպես են անում մինչև սոսնձած մասի լրիվ չորանալը:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m