Հագուստ

13.04.2020
Կցակարում դիտվել է 363

Կցակարում

Եթե կտորը պատռվել կամ մաշվել է, պատռված տեղը երեսի կողմով դնում են որևէ ամուր բանի վրա և ձգում այնպես, որ ծալքեր չառաջանան: Ընտրում են կտորի գույնին համապատասխանող թելեր, ամենից լավ է թելեր հանել նույն կտորի եզրերից:

Ուղիղ հյուսված կտորի դեպքում սկզբում տանում եւ երկայնակի հավասար կարաթելերը, այնպես, որ դրանք համընկնեն պատռված գործվածքի թելերին: Կարաթելերն սկսում են ամուր մասից և վերջացնում պատռվածքի կողմի ամուր մասում: Ամուր տեղը լցնում են կարճ կարաթելերով, իսկ մաշված տեղերը' երկար կարաթելերով:

Պատռված տեղը երկայնակի կարաթելերով հյուսելուց սկսում են տանել լայնական կարաթելերը, վերջիններս հյուսելով երկայնակի կարաթելերով այնպես, ինչպես հյուսում են զամբյուղը: Կարաթելերի միջև ընկած տարածությունը պետք է մոտավորապես հավասար լինի կտորի թելերի միջև ընկած տարածությանը: Թելի ծայրը ամրացվում է կտորի հակառակ երեսին:Եթե գործվածքի անկյունագծային է (այսինքն թելերը թեք են հյուսված), կցակարումը կատարում են թեք անկյան տակ:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m