Հիգիենա

18.05.2020
Անձնական շարժուձևերի մասին դիտվել է 1187

Անձնական շարժուձևերի մասին

Դաստիարակված մարդու անկապտելի հատկությունն է կարգապահությունը, այդ բառի լայն առումով, ինքնահսկողությունը: Կուլտուրական մարդը պետք է ուշադիր հսկի իր բոլոր շարժումներին, ձգտելով այն բանին, որ դրանք լինեն պարզ ու բնական, առանց որևէ կոպտության, ավելորդ ձևականությունների կամ ցուցամոլության: Հաստատուն և հանգիստ քայլվածք, զուսպ և արտահայտիչ շարժումներ, նստելիս չփռվել աթոռի վրա, ոտքը չդնել ոտքի վրա (միաժամանակ խուսափելով և ուրիշ ծայրահեղությունից' չնստել աթոռի ծայրին), այս բոլորը բարեձևության խելամիտ պահանջներ են:

Շարժումների մեջ ու անհանգստությունը, երևակայական դիրք ընդունելը, թատերական ձևեր ցույց տալը, սանձարձակությունը և կոպտությունը, այս բոլորը վկայում են անբարեկիրթ վարքի մասին: Հարկավոր է վերջ տալ մարդկանց կողմից թույլ տրվող մի շարք կամ տհաճ սովորություններին' քիթը մատով մաքրելուն, գլուխը քորելուն, ուրիշի իրերին ձեռք տալուն, որևէ բան ձեռքերում կամ պտտեցնելուն և այլն: Անհրաժեշտ է զսպել հորանջելը, փռշտալ միայն թաշկինակի մեջ, քիթը մաքրել առանց որևէ աղմուկի: Խոսելու ժամանակ պետք չէ շոշափել խոսակցի ձեռքը կամ ուսը, պիջակի կոճակները և այլն:

Կուլտուրական մարդու ինքնահսկողությունը արտահայտվում է իր զգացմունքները զսպելու ընդունակության մեջ, եթե դրանց դրսևորումը ցանկալի չէ: Մանրուքների պատճառով գրգռվելը, շուտ բորբոքվելը, հուզվելիս ուրիշներին վիրավորելը կամ նեղացնելը, «չարություն թափելը» այնպիսի մարդկանց վրա, որոնք ոչ մի մեղք չունեն քո ջղայնանալու մեջ, կարող է կատարել միայն կոպիտ և սանձարձակ մարդը, որը չի հարգում ո'չ իրեն, ո'չ էլ շրջապատողներին:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m