Հիգիենա

31.05.2020
Ատամների ճիշտ խնամք դիտվել է 688

Ատամների ճիշտ խնամք

Ատամների հիվանդությունները շատ տարածված են և'մեծերի, և' երեխաների մոտ:

Տեղային և ընդհանուր բնույթի տարբեր անբարենպաստ գործոնները, որոնք ներգործում են ողջ օրգանիզմի վրա ընդհանրապես և ատամների վրա մասնավորապես, կարող են քայքայել էմալը: Երբ էմալը վնասված է, ապա ներգործությամբ տեղի է ունենում դենտինի հետագա քայքայում և փափկում: Ատամնապսակում անցք է' գոյանում: Այդ Հիվանդությունը կարող է ընթանալ սուր կերպով, ատամի արագ հետ միասին և խրոնիկ ձևով, այսինքն' համեմատաբար դանդաղորեն:

Ատամնացավով տառապող մարդը կորցնում է հանգստությունը, ներվային է դառնում, հրաժարվում է կերակրից, զրկվում է քնից և կորցնում է աշխատունակությունը: Եթե այդ դեպքում էլ ատամը չբուժեն, ապա պուլպան մահանում է: Մահացած պուլպայով ատամը միանգամյա բարենպաստ հող է միկրոբների զարգացման համար: Միկրոբները զարգանալով կարող են առաջացնել շրջապատի հյուսվածքների բորբոքալին հիվանդություններ: Թարախը սկսում է տարածվել դեպի ատամի փոսիկը և ծնոտի ոսկրը, առաջացնելով ծնոտի ծանը հիվանդություններ: Երբեմն թարախը մահացած ատամներից իր համար ճանապարհ է հարթում դեպի լինդը, այտը, կզակը և առաջացնում է թարախակալումներ:

Հիվանդ ատամները անհրաժեշտ է բուժել և պլոմբել: Շատ մարդկանց մոտ չափազանցված է ատամնափոր մեքենայի նկատմամբ ունեցած վախը: Անհրաժեշտ է հիշել, որ ատամի վրա փտման առաջին իսկ նշանները երևալուն պես պետք է դիմել բժշկի: Ոչ մի դեպքում չպետք է թույլ տալ, որ ատամը քայքայվի միայն այն պատճառով, որ վախենում եք բուժվելիս ցավ զգալ, մանավանդ որ ատամները բուժելիս կիրառում են ցավազերծող միջոցներ:

Քայքայված անբուժելի ատամները և արմատները, որոնք կարող են ծառայել որպես վարակի աղբյուր, պետք է անմիջապես հեռացնել:

Ատամները առողջ պահպանելու համար կարևոր դեր ունի անձնական հիգիենան: Ատամների նկատմամբ անհատական խնամքը, բերանի բերանի խոռոչը մաքուր պահելը պետք է լրացնեն ընդհանուր հիգիենիկ միջոցառումները:

Ատամները մաքրելու համար մեծ կիրառություն ունեն ատամի խոզանակները, փոշիները, պաստաները:

Ատամների ավելի խիստ մեխանիկական մաքրման անհրաժեշտության դեպքում պետք է օգտվել ատամի փոշուց: Իսկ ատամի պաստան մեխանիկական տեսակետից ավելի փափուկ է ներգործում, քան փոշին:

Ատամները անհրաժեշտ է մաքրել ամեն օր, որովհետև օրվա վերջում բերանում հավաքվում են կերակրի մնացորդներ, իսկ գիշերը ատամների վրա փառ է գոյանում: Առավոտյան պետք է բերանը ողողել կամ միայն խոզանակով շփել, իսկ երեկոյան ատամները մաքրել խոզանակով ու փոշիով: Ատամները մաքրելուց առաջ պետք է ձեռքերը լվանալ և բերանը ողողել:

Ատամը խոզանակով և փոշիով մաքրելը ի չարը գործադրել և ատամները օրական մի քանի անգամ մաքրել չի կարելի, որովհետև դա կարող է ավելի մաշեցնել ատամների էմալը և վնասել լնդերի լորձաթաղանթը: Ատամները պետք է մաքրել ոչ միայն դրսի կողմից, այլև ներսի կողմից, որին հպվում է լեզուն: Կերակրի մնացորդները ատամների արանքից հեռացնելու համար պետք է խոզանակը շարժել ոչ միայն ատամնաշարին զուգահեռ, այլև ուղղահայաց' վերևից ներքև' վերին ատամնաշարի վրա և ներքևից վերև' ներքին ատամնաշարի վրա:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m