Հիգիենա

23.04.2020
Ճշտապահության մասին դիտվել է 526

Ճշտապահության մասին

Բարեկրթությունը մարդուց պահանջում է լինել ճշտապահ և քաղաքավարի ամեն ինչում, ունենալ իր և ուրիշի ժամանակը գնահատելու կարողություն' առանց հարգելի պատճառի երբեք չուշանալ ոչ միայն աշխատանքից, ծառայությունից, ժողովից կամ խորհրդակցությունից, այլև թատրոնից, կինոյից, հյուրասիրությունից, ճաշին տուն գնալուց կամ ժամադրությունից:

Դաստիարակված մարդու կարգապահությունը ենթադրում է կարողություն, որ յուրաքանչյուրը լինի իր խոսքի և խոստման տերը: Խոսք մի տա առանց վստահ լինելու, որ դու կարող ես կատարել այն, ոչինչ մի խոստացիր, եթե կասկածում ես խոստումդ կատարելու հնարավորությանը, այլապես կկորցնես քո նկատմամբ շրջապատի վստահությունը և հարգանքը: Բայց եթե խոստում ես տվել, կատարիր այն, ինչպիսի ջանքեր էլ քեզանից պահանջվի:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m