Հիգիենա

18.05.2020
Դեմքի մաշկի խնամք դիտվել է 712

Դեմքի մաշկի խնամք

Դեմքի չոր մաշկի դեպքում պետք է խուսափել չոր քամուց և շատ ցուրտ (սառնամանիքային) եղանակներից, և, ընդհակառակը, շատ օգտակար է տաք և նույնիսկ շոգ օրերին դրսում գտնվելը:

Դեմքի ճարպոտ մաշկի խնամքը զգալիորեն տարբերվում է չոր մաշկի խնամքից: Մաշկից ճարպը հեռացնելու համար ամենից առաջ օգտագործում են օճառ և տաք ջուր: Օճառը լուծում է ճարպը, մաշկից հեռացնում նյութերը և բացում գեղձերի արտաբեր ծորանները: Տաք ջրի շնորհիվ ուժեղանում է արյան հոսանքը դեպի մաշկը և որպես դրա արդյունք ավելի է ուժեղանում նրա մաքրման ու ճարպազրկման աշխատանքը: Երակների լայնացմանը հետևում է նրանց նեղացումը և նվազում է ճարպի արտադրությունը: Սակայն նկատի ունենալով ջրի և օճառի նկատմամբ դեմքի մաշկի արտակարգ զգայնությունը, չպետք է չափից ավելի օգտագործել ո'չ մեկը, ո'չ էլ մյուսը, ընդորում պետք է ընտրել հնարավորին ավելի փափուկ, ալկալի չպարունակող օճառ: Կարելի է խորհուրդ տալ մանկական, վազելինալին, բորաթիմոլային (борнотимоловое) օճառ:

Ճարպահանման, մաքրման ու ծակոտիների նեղացման համար օրական 1-2 անգամ մաքրում են «Ռոմաշկա» ջրով կամ անուշադրի սպիրտի 1/2 տոկոսանոց լուծույթով: Մաշկը շատ լավ մաքրում և ծակոտիները նեղացնում է այն խառնուրդը, որը կարելի է հեշտությամբ պատրաստել տնային պայմաններում. օրինակ' նրա բաղադրությունն է 1 թեյի գդալ շիբ, 1/2 բաժակ օղի կամ 1/3 բաժակ օդեկոլոն, 1/2 թեյի գդալ գլիցերին:

Եթե դեմքի վրա կան պզուկներ (ուգրի), ապա պետք է խուսափել դրանց որևէ ճարպոտ կրեմով կամ քսուքով պատելուց: Պետք է դեմքը լվանալ տաք ջրով, քսել օճառ (մանկական, բորային, բորաթիմոլային, կարբոլային) և ապա սպունգով օճառը լավ փրփրացնել: 1-2 րոպե հետո փրփուրը պետք է մաքրել սկզբում տաք, իսկ հետո՝ սառը ջրով: Բացի այդ, օրական երկու անգամ դեմքի մաշկը պետք է մաքրել խմելու սոդայով կամ բորաքսի լուծույթով (կես բաժակ ջրին՝ մեկ թելի գդալ սոդա կամ բորաքս):

Բացի արտաքին միջոցներից, օգտագործում են նաև ներքին միջոցներ (բժշկի խորհրդով): Ներքին միջոցներից առաջին հերթին որպես ամենից ավելի հիմնական միջոց խորհուրդ ենք տալիս սինտոմիցինը: Այն կարելի է ընդունել օրական երեք անգամ' անգամ կես գրամ, 10 օրվա ընթացքում, ապա ընդհատել 10 օր և նորից ընդունել 10 օր: Նման բուժումը կարելի է կրկնել տարեկան 3-5 անգամ:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m