Հիգիենա

17.04.2020
Ինչպես խնամել դեմքի մաշկը դիտվել է 795

Ինչպես խնամել դեմքի մաշկը

Դեմքի առողջ մաշկը, նուրբ ու պայծառ գույնը պահպանելու, կնճիռներ չունենալու ձգտումը շատ բնական է: Այդ նպատակին կարելի է հասնել մաշկի նկատմամբ հիգիենիկ խնամք տանելու միջոցով: Այդ գործում կարևոր դեր են ճիշտ սնվելը և ստամոքսի ու աղիքների վիճակին հետևելը, ալկոհոլ, մսից պատրասաված յուղոտ ճաշեր, համեմունքներ և զանազան գրգռիչ միջոցներ ՝ սուրճ և այլն չափից ավելի չօգտագործելը, սննդի հետ բավարար քանակությամբ վիտամիններ ընդունելը, խելացիորեն կազմակերպված հանգիստը:

Ճիշտ խնամքը դեմքի մաշկը պաշտպանում է հիվանդություններից և վաղաժամ թորշոմելուց: Նայած օրգանիզմի ընդհանուր վիճակին, տարվա եղանակին, մթնոլորտային ազդեցություններին, աշխատանքի ու կենցազի պայմաններին, մաշկը գործում է տարբեր ձևով և , այդ պատճառով, պահանջում է տարբեր խնամք:

Բաց օդում աշխատողներին, եթե նրանք մշտապես գտնվում են արևի և քամու պայմաններում, անհրաժեշտ է հագնել լայնեզր գլխարկներ, դեմքը ծածկել բաց գույնի թաշկինակով, կրել ծխագույն ակնոցներ, որոնք աչքերը պաշտպանում են արևի ճառագայթներից ու փոշուց:

Դեմքի չոր մաշկ ունեցողները պետք է խուսափեն ՝

  • կոշտ ջրով լվացվելուց
  • ցածր ջերմաստիճանի ազդեցություններից (ցրտից, սառնամանիքից և սառը ջրից)
  • մաշկը անփութորեն չորացնելուց
  • օճառի հաճախակի գործածումից

Դեմքի չոր մաշկ ունեցողները ավելի լավ կլինի, եթե լվացվեն միայն երեկոյան: Գիշերվա ընթացքում առաջացած ճարպը կուտակվում է մաշկի մակերևույթի վրա, առավոտյան լվացվելը վերացնում է մաշկի ճարպը և այն դարձնում ավելի զգայուն արտաքին ներգործությունների ՝ ցրտի, տաքության, քամու նկատմամը: Չոր մաշկը պետք է լվանալ սենյակի ջերմություն ունեցող եռացրած ջրով և առանց օճառի ։ Եթե եռացրած ջուր չկա, կարելի է այն փափկացնելու համար այդ ջրին ավելացնել 1 թելի գդալ խմելու սոդա կամ մեկ լիտր ջրին՝ 1/2 թեյի գդալ բորաքս ։

Եթե մաշկը չի ընդունում լվացումները, պետք է այն օրական երկու անդամ մաքրել փափկեցնող կրեմով : Դեմքին քսում են կրեմ, կամ յուղ , ապա կրեմը մաքրում մառլայով կամ բամբակով: Մաշկն այդ դեպքում լավ մաքրվում է, նրա վրա մնում է բարակ, ճարպի նշմարելի մի շերտ: Գիշերը օգտակար է քսել լանոլինային (ասրային) կրեմ:

Հանքային յուղերը (օրինակ վազելինը), որոնք ստացվում են նավթի թորման ժամանակ, կոսմետիկական (շպարային) նպատակների համար պիտանի չեն. պիտանի չէ նաև գլիցերինը, որը խիստ կլանում է ջուրը և, այդ պատոառով, չորացնում մաշկը: Գլիցերինը կարելի է լվացվելու ջրին ավելացնել 5 տոկոսի չափով: Չոր մաշկի դեպքում պետք է խուսափել կամ սահմանափակել, մինչև մինիմում հասցնելու, կոսմետիկական նպատակներով սպիրտների (օդեկոլոնի, դուխիների) և զանազան բույսերի սպիրտային հեղուկների օգտագործումը: Ցանկալի է սահմանափակել պուդրայի օգտագործումը, որովհետև այն մեծ մասամբ մաշկը չորացնում է։ նվազագույն չորացնող ներգործության իմաստով լավագույն պուդրա է բրնձի կամ մաիսի (սիմինդրի) պուդրան, որը կարող է օգտագործվել նաև չոր մաշկի համար, ինչպես և տալկը:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m