Հիգիենա

08.05.2020
Ինչպես խնամել մազերը դիտվել է 1472

Ինչպես խնամել մազերը

Խիտ, լավ մազերը զարդ են ոչ միայն երիտասարդների, այլև ամեն մի տարիքի մարդկանց համար: Բնական է, որ բոլորը ձգտում են պահպանել լավ մազեր: Այդ է պատճառը, որ շատերը հաճախ բժշկի են դիմում մազերի զանազան թերությունների' թափվելու, չորության, չափազանց ճարպոտվելու, թեփոտվելու կամ պարզապես գլխի մազերի սպառվելու առիթով:

Մարդու մազերը մշտապես փոխվում են' մի մասը թափվում է, մյուսները բուսնում են:

Մազերի հերթափոխվելն ու աճը կախված է ներվային սիստեմի վիճակից և սննդից: Մազերի թափվելն ուժեղանում է աշնանն ու գարնանը: Մազերի թափվելը հատկապես ուժեղ է արտահայտվում սակավարյուն և ներվային մարդկանց մոտ: Լավ աճող և խիտ մազեր ունենալու համար պետք է գլխի մաշկը մաքրել փոշուց և գլխի մաշկի արտադրուկից:

Մազերի հիգիենան շատ կարևոր է մի շարք պատ ճառներով: Դա օգնում է խուսափել գլխի թեփոտվելուց, չափազանց արագ ճարպոտելուց, ժամանակից շուտ թափվելուց, սպիտակելուց և այլ փոփոխություներից: Այդ նպատակով հարկավոր է նախ և առաջ մազերը մաքուր պահել: Իսկ դրա համար անհրաժեշտ է իմանալ մազերը պահելու լավագույն ձևերն ու միջոցները: Դրա առաջին և անփոփոխ պայմանն այն է, որ կանոնավոր կերպով; սիատեմատիկորեն լվացվեն մազերը ու գլխի մաշկը: Գլուխը լվանալը ոչ միայն մաքրում է մազերն ու գլխի մաշկը, այլև նպաստում է մազապարկի ազատվելուն, որի միջից բուսնում է մազը, և բացվում է ճարպագեղձը: Մազապարկի մեջ շատ հաճախ կուտակվում են միկրոբներ, ինչպես նաև գոյանում է մաշկի ճարպի ավելցուկ, որն առաջացնում է թեփ: Բացի այդ, նկատվում է նաև ճարպագեղձի նյութերի կուտակում ՝ հեղուկ ճարպի ձևով, որը պատճառ է դառնում մազերի չափազանց արագ յուղոտվելուն: Սակայն գլուխը շատ հաճախ լվանալը կարող է ճարպազրկել մազերը, չորացնել և դրանք փխրուն դարձնել: Այդ պատճառով գլուխը հարկավոր է լվանալ 8-10 օրը մեկ անգամ, իսկ ճարպոտ և թեփոտ մազերը 6-7 օրը մեկ անգամ տաք ջրով և օճառով: Գլուխը պետք է օճառել այնպես, որ ոչ միայն բոլոր մազերը, այլև գլխի մաշկը ծածկվի օճառի փրփուրով: Փրփուրը պետք է լվանալ ինչքան հնարավոր է շատ ջրով, որպեսզի լիովին մաքրվի գլխի կեղտը, խոշոր թեփիկները, ճարպի և քրտինքի քայքայման նյութերը:

Առողջ մազերին հատուկ փայլը և էլաստիկությունը պահպանելու համար նպատակահարմար է չոր մազերին քսել յուղեր՝ գերչակի (косторовое) կամ (репейтый) յուղ ։ Մազերի համար լավագույն լուղը գերչակի յուղն է: Այդ յուղը քսելու համար սանրի ատամների արանքում պետք է բամբակ դնել, այն թրջել յուղով, իսկ այնուհետև սանրել մազերը: Յուղոտ մազերի վրա բավականին արագ է տարրա- լուծվում, այդ պատճառով յուղ քսելը հանձնարարվում է կատարել գիշերը, իսկ առավոտը յուղը մաքրել չոր սրբիչով կամ մառլայով: Յուղի տարրալուծումը կարելի է կանխել նրա վրա ավելացնելով մաքուր կամ ավելի լավ է սպիրտ (60--80 գրամ գերչակի յուղ և 20-40 գրամ սպիրտ):

Արագ յուղոտվող մազերը կարիք ունեն, որ դրանք լվանալիս օգտագործվի չորացնող միջոցներ, ինչպիսին է սպիրտը (օճառի սպիրտը վաղուց ի վեր հանձնարարվում է այդպիսի դեպքերում): Գլուխը լվանալուց հետո նշանակություն ունի նաև մազերը ջրով մի լավ ողողելը: Այս դեպքում օճառը մազերից լիովին մաքրելու նպատակով օգտակար է, որ ջրին ավելացվի մի քանի կաթիլ անուշադրի սպիրտ կամ մաքուր սոդա: Սակայն չի կարելի դրանց չարաշահել, քանի որ անուշադրի սպիրտի, նույնիսկ սոդայի ավելորդ քանակը ուժգին չորացնում է մազերը և դրանք փխրունացնում է:

Գլխի սանրը և խոզանակը պետք է մաքուր պահել: Ընտանիքի յորաքանչյուր անդամ պետք է ունենա առանձին սանր և խոզանակ: Լայնորեն տարածված է այն կարծիքը, թե գլխի մազերը խուզելը ամրացնում են մազերը: Դա ամենևին էլ հիմնավոր կարծիք չէ: Մազերը հաճախ կտրելը, հատկապես լրիվ կտրելը կամ սափրելը խախտում է մազերի արմատները, նպաստում է դրանց թափվելուն: Տղամարդկանց համար բավա- կան է մազերը 4-5 շաբաթը մեկ անգամ կտրելը:

Երկար մազեր ունեցող կանայք պետք է հաճախակի լվանան և լավ սանրեն դրանք: Զի կարելի մազերը ամուր հյուսել:

Հաճախ գլխի մաշկը խիստ թեփոտում է, թեփը լինում է չոր և յուղոտ: Զոր թեփը սպիտակ փոշու ձևով նստում է մազերի ու մաշկի վրա, սանրվելիս հեշտությամբ թափվում է: Յուղոտ թեփը դեղնավուն է, որն ամուր նստում է մաշկի վրա: Թեփի առկայության դեպքում հարկավոր է ամեն օր մազերը զգուշորեն սանրել նախ խիտ և այնուհետև նոսր սանրով:

Հանձնարարվում է գլուխը լվանալուց 24 ժամ առաջ գլխի մաշկին քսել յուղեր: Կարելի է օգտվել հետևյալ խառնուրդից: 40 գրամ գերչակի ձեթ, 60 գրամ վազելին, 4-5 գրամ նավթ: Լվանալուց առաջ թեփերը հեռացնելու համար հարկավոր է գլուխը սանրել սանրի ատամների արանքներում բամբակ գնելով: Յուղոտ թեփի դեպքում կարելի է մաշկին քսել խմելու լուծույթ (մեկ բաժակ եռացրած ջրին' 1 թելի գդալ սոդա): Լուծույթը պետք է քսել բամբակի տամպոնով:

Մազերը լավ պահպանելու համար անհրաժեշտ է կիրառել նաև հետևյալ կանոնները: Զպետք է խիստ ձգել մազերը, մազերին չդնել մաշկը սուր հերակալներ և կոպիտ սանրեր: Օգտակար է, որ մազերը սանրվեն իրենց բնական աճի ուղղությամբ: Մազի զանազան բոլորահյուսեր սարքելը, մազերը չափազանց հարդարելը վնասում է նույնիսկ առողջ մազերին:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m