Հիգիենա

28.04.2020
Խոսքի կուլտուրայի մասին դիտվել է 777

Խոսքի կուլտուրայի մասին

Դաստիարակության հայտնի ցուցանիշ է համարվում խոսքի կուլտուրան, որն իր մեջ ընդգրկում է նաև խոսելու որոշակի վարվելաձևը: Կուլտուրական մարդը մշտապես հետևում է իր խոսքին, աշխատում իր մտքերն արտահայտել պարզ, հասկանալի և միաժամանակ պատկերավոր ու գեղեցիկ, օգտագործելով մայրենի լեզվի անսպառ հարստությունը:

Ճոռտմախոսությունը, խոսքը քիչ գործածվող բառերով և դարձվածքներով բարդացնելը, այն առանց անհրաժեշտության օտար բառերով ծանրաբեռնելը, ինչպես նաև միապաղաղ ու պրիմիտիվ խոսքը, կոպիտ, ոչ գրական բառերի և արտահայտությունների օգտագործման սովորությունը, ինչպես և վիրավորական խոսքերը - այդ բոլորը ասում են խոսքին հետևելու անկարողության մասին, վկայում են խուսքի ցածր կուլտուրայի և վատ խոսելու ձևի մասին:

Պետք չէ խոսել չափազանց բարձր այնտեղ, որտեղ մարդիկ զբաղված են իրենց գործով (գրադարանում, թանգարանում, աշխատանքի վայրում), քանի որ դա խանգարում է աշխատանքին, Վիճելու ժամանակ կարիք չկա բարձրացնել ձայնը, առավել ևս դիմել կոպտության, դրանից ձեր խոսքը համոզիչ չի դառնա:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m