Հիգիենա

21.07.2020
Մարմնի մաքրության մասին հոգալը դիտվել է 1261

Մարմնի մաքրության մասին հոգալը

Ճիշտ ապրելակերպ ասելով հասկանում ենք կնոջ ֆիզիկական և հոգեկան առողջությունը լավ պահպանող բոլոր միջոցառումների ամբողջությունը: Սրան է պատկանում մարմնի մաքրության մասին հոգալը, ճիշտ սնունդը, ֆիզիկական վարժությունները և այլն:

Մարմնի մաքրության մասին հոգալը կարևոր նշանակություն ունի ոչ միայն գրավիչ արտաքին տեսքը պահպանելու, այլև այն բանի համար, որ դրա մասին անբավարար հոգալը պատճառ է դառնում կանացի որոշ հիվանդությունների առաջացմանը ։

Ամենից առաջ մենք ուշադրություն ենք դարձնում մաշկի մաքրությանը: Մաշկը մարդու մարմնի կարևորագույն օրգանն է և կատարում է մի շարք ֆունկցիաներ: Օրինակ, այն կարևոր դեր է խաղում մարդու մարմնի ջերմաստիճանի կարգավորման գործում: Շոգ ժամանակ մաշկի անոթները լայնանում են: Միաժամանակ, մաշկում գտնվող քրտնագեղձերից արտադրվում է քրտինք, որը գոլորշիանալով իջեցնում է մաշկի և նրանում զետեղված անոթների ջերմաստիճանը: Դուք ևս սեփական փորձով գիտեք, որ խոնավ մաշկը զովացնում է:

Ցրտին մաշկի անոթները սեղմվում են, այն գունատվում է, քրտնարտադրություն տեղի չի ունենում: Մաշկը, այդպիսով, ջերմություն չի արտադրում և քրտինքի գոլորշիացման շնորհիվ չի զովանում: Ջերմության կորուստը այդպիսով իջնում է մինչև նվազագույնի:

Մաշկը, նյութափոխանակության հետ կապված, կատարում է մեկ կարևոր ֆունկցիա ևս: Մարդկանց մեծ մասն ալդ մասին չգիտե, գտնում են, որ ավելորդ հեղուկը օրգանիզմից դուրս է գալիս մեզի միջոցով: Դուք կզարմանաք, իմանալով, թե ինչ է տեղի ունենում իսկապես: Մաշկը կիսով չափ կատարում է երիկամների ֆունկցիան: Քրտնագեղձերը մեկ օրվա ընթացքում արտաթորում են 1/2 լիտր հեղուկ և ընդ որում' ոչ միալն ջուր: Այդ հեղուկում պարունակվում է 2 գ աղ, 1 գ միզանյութ (որը քրտինքին տալիս է հոտ) մոտ 15 գ այլ նյութեր:

Բացի քրտնագեղձերից, մաշկում կան գեղձեր, որոնք արտադրում են մաշկային ձարպ: Այդ նյութը պաշտպանում է մաշկի առաձգականությունը և պահպանում այն ավելորդ չորությունից և ճաքձքվելուց: Բացի դրանից ճարպը է մաշկի վերին շերտում, դարձնելով այն անջրաթափանց: Դրա օգնությամբ կլանվում են զանազան վնասաբեր նյութերը և նույնիսկ հիվանդածին մանրէները:

Մաշկը կատարում է ուրիշ ֆունկցիա ևս, այն է' զգայական օրգանի դերը: Մաշկում են գտնվում այն մարմնիկները (ռեցեպտորները), որոնցով վերջանում են նյարդերի վերջույթները: Այդ մարմնիկներն ընդունում են շփումը, ցուրտը և ցավը: Այսպիսով մաշկը մեր մարմնի կարևոր օրգանն է և արժանի է իր նկատմամբ հոգատարության:

Մաշկը պահել լավ վիճակում' նշանակում է այն մշտապես լվալ: Միայն մաքուր մաշկը կարող է կատարել այն բոլոր ֆունկցիաները, որոնց մասին խոսեցինք վերևում: Իսկ եթե քրտինքը, ճարպը, կեղտը և փոշին փակում են մաշկի ծակոտիները, նրա ֆունկցիան խանգարվում է, և դառնում է հիվանդածին ազդակների նկատմամբ:

Եվ այսպես մաշկը պետք է պահել մաքուր: Ամենից լավ է այն լվալ ջրով և օճառով: Երեկոյան տաք, իսկ առավոտյան սառը ջրով: Երեկոյան տաք ջրով լվալը կարևոր է ոչ միայն մաշկը մաքրվելու համար, այլ նաև ուրիշ նկատառումներով' այն նպաստում է լավ քնելուն: Քանի որ անհրաժեշտ է մաքրել օրվա ընթացքում կուտակված կեղտը, ուստի լավ է մարմինը լվալ երեկոյան, բացի դրանից երեկոյան լվացվելու համար կարելի է հատկացնել շատ ժամանակ: Առավոտյան լավ լվացվել մինչև գոտկատեղը:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m